09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ամռանը` ձմեռային հագուստով. ընդվզում զորամասերում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թեւքերը ծալել։ Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին։ Ինչպես հայտնի է, եւ ՀՀ, եւ ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, եւ ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում։

Իսկ թեւքերը ծալել չեն թույլատրում, քանի որ “զինվորը զինվորի նման պետք է լինի”, սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթեւ համազգեստի մեջ, եւ ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է։

Եղել են նաեւ զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից: Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ: Գուցե ձմեռային համազգեստով ամռանը ծառայելը մտնում է բանակային կյանքի դժվարությունների մե՞ջ:

Այսպես կոչված՝ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում, որ մեր զինվորները կոփվեն: Բայց սա կարելի է նաեւ խոշտանգում դիտել. անիմաստ դժվարությունները, կյանքի համար անմարդկային պայմանները ոչնչով արդարացված չեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ