Լոռու մարզպետը չդիմավորեց վարչապետին
Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում: Նրան չի ուղեկցում մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Արամ Քոչարյանը 2.5 տարի առաջ աշխատանքից ազատվել էր նաեւ այն պատճառով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին չէր դիմավորել Վանաձորում: Սակայն Արթուր Նալբանդյանին չի սպասվի նախորդի ճակատագիրը, քանի որ վերջինս արտերկրում է` գործուղման մեջ է: […]





































