06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դաժան պայքար դատարանում. Հրապարակ

 Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել:

“Հրապարակ”-ի տեղեկություններով, նրա պաշտոնի համար դատական համակարգում դաժան պայքար է ընթանում: Հավակնորդների թվում են նույն դատարանի դատավորներ Վարդան Աբրահամյանը, Արմեն Դանիելյանը, Կենտրոնի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, Աջափնյակի դատավոր Վազգեն Ռշտունին եւ ուրիշներ:

Համակարգում կարծում են, որ պետք է երիտասարդ եւ չվարկաբեկված անձ նշանակվի: Ըստ այդմ՝ ընտրությունը կատարվելու է Ռշտունու եւ Դանիելյանի միջեւ: Ի դեպ, Ռշտունին իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ ընդամենը 33 տարեկան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ