21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Շան տղա” մարզպետը փող է ուզել. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, որը մինչ հարցազրույց տալը ցանկացավ տեղեկանալ՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին “շան տղա” անվանի։

Թերթի  հետ զրույցում, սակայն, Ռոստոմյանը Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով եւ նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով:

“Ես խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին. հարգելիներս, խնդրում եմ ինձ տվեք մի քանի հազար դոլար, չգիտեմ ինչքան, իրենք կիմանան՝ իրենց “կանալներով”, որ տամ ու մնամ իմ գործին, իմ տուն ու տեղին։

Որպեսզի ես վճարեմ էս ամեն ինչի համար եւ պետությունիցս դուրս չգամ։ Ես էն վատ տարիներին դուրս չեմ եկել, հիմա մի ստիպեք, որ հեռանամ։ Թույլ տվեք, որ իմ ընտանիքը ես էստեղ պահեմ, իմ հայրենիքում, իմ երկրում”,-թերթի միջոցով ասել է նախկին տնօրենը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ