03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմադիր դաշտը ամայի վիճակում է. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Ներկայացոնւմ ենք մի հատված:

 

Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր ճամբարն ընդհատակ է անցել, որտե՞ղ են երկրի հոգսերով մտահոգ ընդդիմադիրները, ինչո՞ւ են լռում, գուցե նրանց չի է՞լ հետաքրքրո՞ւմ, թե ի՞նչ է կատարվում սեփական երկրում
   -Ընդդիմադիր դաշտում շփոթմունք կա, տիրում է խոր հիասթափություն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դաշտի փլուզման: Պատճառն այն է, որ երկրում տեղի ունեցած համապետական երեք ընտրություններում ընդդիմադիրներին չհաջողվեց պայքարել իշխող քաղաքական ուժի մենաշնորհի դեմ, հետեւանքը եղավ այն, որ այսօր ընդդիմադիր դաշտը, իրոք, ամայի վիճակում է: 
   Բայց նաեւ նկատենք, որ դա հետեւանք է երկրի ներսում գոյություն ունեցող ճգնաժամային իրավիճակի, ինչը չի կարող չազդել ընդդիմադիր հատվածի վրա: 
   –Սակայնայդճգնաժամնամենեւին չի խանգարում, որ ընդդիմությունն ակտիվ լինի խորհրդարանում կամ եվրոպակա նկառույցներում։ 
   -Չեմ կարծում, որ նրանք շատ ակտիվ են հիշյալ տեղերում, ընդդիմությունն այսօր ամենուր է պասիվ: Եթե խորհրդարանում ակտիվ խոսում են, ապա ԱԺ-ից դուրս այդպես չէ, քանի որ քաղաքական կյանքը մեռելային վիճակում է: 
   Ցավոք, Հայաստանում այն կանգ է առել: Եվ դա իր պատճառներն ունի. ժողովուրդը տեսավ, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ չեղան, այլեւս հույսեր չկան, սկսել է ավելի արագ հեռանալ երկրից: 
   Իսկ եթե հասարակության զգալի մասը հիասթափված է, այդ տրամադրություններն անխուսափելիորեն տարածվում են նաեւ ընդդիմության վրա: Վերջինս հայտնվել է «տուպիկի» առաջ, մտածում է` ի՞նչ նշանակություն ունի իր ակտիվ խոսելը, երբ ոչինչ չի փոխվում: 
   –ՎՊ հաշվետվության ներկայացման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն ակտիվ մասնակցեց քննարկումներին: Ենթադրվում էր, որ այդ ակտիվությունը կլիներ շարունակական: Անգամ քաղաքական մեծամասնությունն ակնարկեց` թալանից խոսելու փոխարեն ցանկացած ընդդիմադիր պատգամավոր կարող է անձամբ ՎՊ փաթեթն ուղարկել դատախազություն: Բայց ընդդիմադիրները չգնացին դրան` քննադատեցին ու լռեցին: Նման “ակտիվությունն” ընդամենը քաղաքական շոու չէ՞:
   -Հիասթափությունն է պատճառը: Եթե իշխանության գնահատմամբ այս վիճակը համարվում է կայուն, ապա ընդդիմության համար` ողբերգական: 
   Նման իրավիճակներում այլ երկրների իշխանությունները փորձում են փոքրիկ երազանքներ ստեղծել, հույսեր ներշնչել ժողովրդին ու դրանով նպաստել երկրի զարգացմանը: Օրինակ, Վրաստանում, իշխանությունը փոխվեց, եկավ Իվանիշվիլին, միգուցե նա հաջող կերպար չէ, բայց մարդկանց մեջ հույս առաջացավ, փոփոխության սպասում: Իսկ մեզանում դա չկա: 
   Եթե Հայաստանի բյուրոկրատական ապարատի ներսում զգալի փոփոխություն տեղի ունենար, ապա մարդկանց մեջ հույսեր կառաջանային: Նոր մարդիկ կգային ու կասեին` սիրելի ժողովուրդ, մի՛ հուսահատվիր, մի՛ արտագաղթիր, լավ կլինի: 

Հարցազրույցը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ