18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գլխավոր դատախազությունը ստացել է Բուդաղյանի բողոքը. ՉԻ

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ այն ուղարկել զինվորական դատախազություն։

Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյսւնին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը քննիչը հետաձգել է եւ հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին։

 

Թերթը հիշեցնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա եղբայրը սպանվել էր։ Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացող նախաքննության ընթացքում, սակայն, չի բացառվում, որ Բուդաղյանը ներգրավվի ոչ թե որպես տուժող, այլ որպես կասկածյալ, քանի որ փորձ է արվում միջադեպը ներկայացնել որպես Արտակ Բուդադյանի եւ նրա եղբոր կողմից իրականացված ավազակային հարձակում Սուրիկ Խաչատրյանի տան վրա:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ