26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հղի Քեյթ Մոսը նկարահանման է ժամանել առանց ներքնազգեստի /ֆոտո/

Հայտնի թոփ-մոդել Քեյթ Մոսը շարունակում է ուրախություն պարգեւել պապարացցիներին իր մերկացումներով: Այս անգամ նրա խելքին փչել է առանց ներքնազգեստի ներկայանալ գովազդի նկարահանմանը:  Բացի այն, որ նա երջանկացրել է շրջապատող մարդկանց, հաստատվել են նաեւ այն լուրերը, ըստ որոնց Քեյթը հղի է: Նշենք, որ լուրերն սկսեցին տարածվել մայիսին: Պապարացցիները նկատել էին, որ նրա փորիկը զգալիորեն մեծացել է: […]

“Ով ա վճարելու …”. Խաչիկյանի գործով վկան դատարանից փող ուզեց /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությանը ներկայացած վկան ցուցմունքից հետո փող ուզեց: Վկա Էմմա Դաբաղյանը ասաց, որ ոչնչից տեղյակ չի. Թուղթ են ուղրակել՝ եկել է: Հարցնում էին հարեւանուհու Գոհարիկ Բաղդասարյանից, ով ապրում է Ռուսաստանում: […]

Մենք չենք ուզում ժողովրդին թունավորել. պաղպաղակագործները հերքում են

”Ասա” ըկերության փոխտնօրեն Աշոտ Եսայանը հերքում է հրապարակված տեղեկությունները, որ իրենց պաղպաղակում սպրեդ է օգտագործվել, իսկ մակնշումն էլ սխալ է: ”Մեր պաղպաղակներին դա չի վերաբերում, մերը և մակնշումն է շատ նորմալ, և ժամկետն է շատ նորմալ, ամեն ինչը նորմալ է: Մեր պաղպաղակի հետ կապված նման հարց չի կարող լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը: Հարցին, թե այդ […]

Ջոլիի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում նոր բանաձեւ է ընդունվել

Հորդանանում փախստականների ճամբարից վերադառնալուց հետո դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին շտապել է կիսվել իր տպավորություններով եւ միջազգային հանրությանն ակտիվ գործելու կոչեր անել: Դերասանուհին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի նիստին` կոչ անելով պայքարել ռազմական հակամարտությունների տարածքում տեղի ունեցող սեռական հանցագործությունների դեմ:  Անպատժելիությունը` նույնիսկ փոքրիկ աղջիկների նկատմամբ կատարված հանցագործությունների պարագայում, Ջոլին “ամոթալի իրականություն” է անվանել: Նա շոկային […]

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների […]

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններն այցելել են Ամուլսարի հանքավայր

Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի եւ Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական եւ սոցիալական թիմերը […]

Պիպոյանը պարզաբանում է

”Մակնշման հետ կապված խախտումների մասին խոսք գնացել է միայն տեսանյութում /հեղ. ”Սուր անկյուն” հաղորդման տեսանյութի մասին է խոսքը/ և դա արձանագրվել է Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչի կողմից: Տեսուչը ընկերության ”Յոյո” պաղպաղակում է  արձանագրել մակնշման պահանջի խախտում: Իսկ մակնշման  պահանջներին չբավարարելու մասին խոսել է ոչ թե  ”Իրազեկ և պաշտպանված” ՀԿ-ն, այլ սննդամթերքի ապահովման պետական ծառայության […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց ԱՄՀ ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. “Մենք տպավորված ենք  գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ