25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Իշխան Զաքարյանը փորձել է նախագահից ճշտել իր պաշտոնավարման հարցը

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, անցած շաբաթ օրը՝ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո փորձել է առանձին հանդիպել նախագահին եւ ներկայացնել ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, խոսելով ՎՊ հայտնաբերած չարաշահումների մասին` Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ՎՊ նախագահը չպետք է զգացմունքային լինի: “Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին […]

Հայ-հունական գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին: Նոտիս Միտարակին […]

3 զոհ` Սիրիայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում /վիդեո/

Սիրիայի կառավարական ուժերի հասցրած ավիահարվածի հետեւանքով Հոմս քաղաքում երեք մարդ է զոհվել` մեկ կին եւ նրա երկու երեխաները, եվս մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, գրում է “rbc.ru”-ն` հղում անելով “Syrian Observatory For Human Rights” կազմակերպությանը: Կազմակերպության տվյալներով` սիրիական հակամարտության զոհերի ճշգրիտ թիվն այժմ 101 հազար 191 է, որոնցից 36.7 հազարը խաղաղ բնակիչներ են, 25 […]

”Շախտյորի” գլխավոր մարզիչը Մխիթարյանին հորդորել է վերադառնալ թիմ

Ուկրաինական և ռուսական գրանդների Միավորված առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի ”Շախտյորը” Դոնբաս Արենայում հյուրընկալել էր Մոսկվայի ”Սպարտակին”: Ակումբներին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը և խաղն ավարտվեց ոչ ոքի` 0:0: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում էր ”Շախտյորի” կազմից: ”Շախտյորի” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո հորդորել է Մխիթարյանին վերադառնալ թիմ: Նա […]

Ոստիկանապետից պահանջում են պատժել

Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ  ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ “Շիրակ” միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ. Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու […]

ԱՄՆ-ում բացվել է աթեիստներին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը

“Ամերիկյան աթեիստները” Ֆլորիդայի Սթարք քաղաքում տեղադրել են աթեիզմին նվիրված առաջին հուշարձանը, գրում է “Miami Herald” թերթը: Հուշարձանը տեղադրվել է շրջանային դատարանի շենքի մոտ` տեղի քրիստոնեական համայնքի “10 պատվիրանների հուշարձանի մոտ”, որի ապամոնտաժումն էին պահանջում ակտիվիստները: Ներկայացված հայցի համաձայն` կրոնական հուշարձանը կառուցված է պետական հողում, ինչը հակասում է ԱՄՆ-ի օրենսդիր նորմերին: Աթեիստները ետ են վերցրել իրենց հայցը […]

Զինծառայողը չի հայտնաբերվել

 Հունիսի 27-ից Լուսակերտի զորամասից անհետացած զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հուլիսի 1-ի առավոտյան Henaran.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, զինվորը ինքնակամ լքել է զորամասը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Ըստ խոսնակի, զորամասում  Տարոն Հայրունու հետ […]

Մեկնարկեց Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը

Կիեւում ԵՄ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի բացման կոնֆերանսը: Միջոցառման բացմանը մասնակցեց ավելի քան 60 պատվիրակ` Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Բելառուսից: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության […]

Առավոտ կանուխ՝ գյուրզա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: “Հարգելի Սերժ Ազատի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ