17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւր կորան Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաքը նախաձեռնողները. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան, ժամը 10.00-ին Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում պետք է սկսվեր Արարատյան հայրապետակսւն թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով Ն.U.O.S.S. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ստորագրահավաք:

Թերթը գրում է, որ ուշագրավ է, սակայն, որ երեկ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել գտնել ստորագրահավաք կազմակերպող միությունից որևէ մեկին: 

Հայտարարության մեջ, որպես նախաձեռնող նշված էր ոմն Հովհաննես Ղահրամանյանի անուն, ով ներկայացված էր որպես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ և ում գլխավորությամբ էլ տեղի էր ունենալու ստորագրահավաքը: Սոցիալական ցանցերում, սակայն, որտեղ տարածվել էր հայտարարությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյան անունով օգտատեր, սակայն, թերթն այդպես էլ չի հայտնաբերել:

Եվ ուրեմն, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչո՞ւ տապալվեց ստորագրահավաքը, ուր կորան նախաձեռնության անդամները ու դրա գլխավոր նախաձեռնողը: Սոցիալական ցանցերում երեկ զանազան վարկածներ էին հնչում:

Նախ, կարծիք հնչեց, որ հայտարությունը պարզապես կատակ էր: Հայաստանում, սակայն, վաղուց նման կատակներ չեն անում: Բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է շատ արագ հայտնաբերել, թե որտեղից է դուրս եկել հայտարարությունը, ովքեր են դրա հետևում կանգնած: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի էլ, նման նախաձեռնություն իրականում գոյություն չունի և հայտարարության հետևում կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը, ով նպատակ ունի փոխել Նավասարդ արքեպիսկոպոսին, քանի որ նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի պաշտոնում տեսնում է իր եղբորը՝ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ