ՌԴ դեսպանը կաջակցի առողջապահական համակարգերի համագործակցությանը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նախարարը շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնեց, որ առողջապահական համակարգերի կապերն առաջիկայում ավելի կամրապնդվեն: Նա իր հյուրին ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության մեկնարկը տրվել է 2000թ.-ին` առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում […]





































