28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել. վարչապետը 3 քաղաքական հայտարարություն արեց

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը ցանկանում է երեք քաղաքական հայտարարություն անել: ՛՛Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ այն չարաշահումները, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, դրանց վերաբերյալ գործերն անհապաղ ներկայացվեն դատախազություն և իրավապահ մարմինները տան պատասխաննր,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: –Ես կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեն […]

Շախտյորը` Հենրիխի դեմ /վիդեո/

Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հավանական տրանսֆերը անգլիական Լիվերպուլ. “Ինչպես դուք տեղյակ եք, ներկայումս բանակցում են Շախտյորը եւ Լիվերպուլը Մխիթարյանի տրանսֆերի հարցով, որովհետեւ Հենրիխը ցանկանում է հեռանալ, սակայն Շախտյորը մերժել է Լիվերպուլի առաջարկը: Իսկապես շատ բարդ կլինի երեք առաջատարների` Վիլիանի, Ֆերնանդինիոյի եւ Մխիթարյանի հեռանալուց հետո, սակայն մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր […]

Ազգային ժողովի դահլիճից դուրս ընդդիմություն չկա /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն է, որ ընդդիմությունը թուլացել է և Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանի դահլիճից դուրս գրեթե չի գործում: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Խառատյանն այս երևույթը ճիշտ չի համարում, սակայն ասում է` օրինաչափ է: ”Բայց համոզված եմ, որ հասարակությունն այս պահին կարիք ունի ավելի արագ ու կտրուկ քայլերի, քան առանձին հարցերի շուրջ […]

Օրինակա՞ն են Սյունիքի նախկին մարզպետի զենքերը.168 ժամ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռեւս չի կարոդ ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:  “Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք”,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, […]

“Dolce&Gabbana”-ին ազատազրկման են ենթարկել

Աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան պատժվել են հարկերը չվճարելու պատճառով: Միլանի դատարանը նրանց մեկ տարի եւ 8 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել, տեղեկացնում է “BMF.ru”-ն: Նրանց փաստաբանները հավանաբար կկարողանան բողոքարկել, եթե նրանք կարողանան մեղքը բարդել հարկային խորհրդականների վրա եւ ապացուցել, որ Դոլչեն եւ Գաբանան հանցավոր մտադրությամբ չեն գործել: Այդ պարագայում դիզայներները կարող են […]

Ծառուկյանը դարանակալել է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին: Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձեւավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ: Ընդհանրապես, որեւէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն […]

Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ. պատգամավորները լրագրողներից փող են պահանջում. Չորրորդ ինքնիշխանություն

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը օրերս հայտարարեց, թե վատ չի լինի, եթե Ագգային ժողովի աշխատանքներ լուսաբանող լրագրողներր վճարեին պատգամավորներին. “Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետեւաբար մենք ձեր ստնտուն ենք”. իր տեսակետն էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավոր։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մանվել Բադեյանին էլ դուր էր […]

“Շան պես հաչում ես.”. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, երեկ օրվա երկրորդ կեսին ԱԺ ընդունարանում արտակարգ իրավիճակ էր: Ընդունարանի առջեւ կանգնած էր ոստիկանության պարեկային ծառայության մեքենան, իսկ ներսում մի քանի ոստիկաններ կային, որոնք, ինչպես պարզեց թերթի թղթակիցը, եկել էին հանդարտեցնելու Աբովյան քաղաքի բնակիչ Էլինա Խաչատրյանին, ով “Բիլայնի” հետ ունեցած իր խնդրով դիմել էր Տրանսպորտի եւ կապի նախարարությանն ու ԱԺ նախագահին եւ անպատասխան […]

Սուքիասյան եղբայրները զրկել են իրենց. 168 ժամ

Անցյալ տարվա ընթացքում ձեւավորված 345,485 հազար ՀՀ դրամ (մոտ 850 հազար ԱՄՆ դոլար) շահույթը կուղղվի բանկի զարգացմանը՝ որպես չբաշխված շահույթ: Ստացվում է, որ Սուքիասյան եղբայրները՝ Սարիբեկ, Խաչատուր եւ Ռոբերտ Սուքիասյանները, ովքեր միասին տիրապետում են “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ  բաժնետոմսերի 52,4 տոկոսին, իրենք իրենց զրկել են մոտ 445 հազար դոլար շահութաբաժնից: Ընդհանուր շահութաբաժնի 25 տոկոսից զրկվել է նաեւ Վերակառուցման […]

Գեներալիտետի սենյակում կարծես Շուշին էլի էին գրավել. Հրապարակ

Երեկ, օրվա վերջում, ՀՀԿ գեներալիտետի սենյակում “մե քեֆ, մե ուրախություն էր”. ողջ ԲՀԿ-ն էր այստեղ` Յուվեցի Կարոն, ապարանցի Լյովան, Բելաջիոյի Գրիշը, նաեւ Սամվել Լիմինդրովիչը, Թոխմախի Մհերը, նույնիսկ ոչ պատգամավոր՝ ԵԿՄ փոխնախագահ Կետիկյան Արան:  Նշում էին “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագծի ընդունումը 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քիչ պատահող արդյունքով:  Տպավորությունն այնպիսին էր, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ