09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը պատերա՞զմ է հայտարարում

“Ադրբեջանն այլըտրանք չունի բացի նրանից, որ հզորացնի իր զինված ուժերը եւ ազատագրի իր օկուպացրած հողերը”,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության ընդունելության ժամանակ, գրում է “Regnum”-ը:

Աբիեւը նշել է, որ “Հայաստանի օկուպանտական քաղաքականության շնորհիվ գրավված ադրբեջանական հողերը ետ չեն վերադարձվում արդեն 20 տարի”: “Չնայած հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու փորձերին, Հայաստանը շարունակում է իր օկուպանտական քաղաքականությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւս որեւէ արդյունք չի տվել մինչ այժմ”,-հայտարարել է նախարարը:

Կորեացի պատգամավորներն իրենց հերթին ընդգծել են Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման շահագրգռվածությունը, ինչպես նաեւ 2 երկրների միջեւ ռազմական համագործակցության կարեւորությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ