05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան թքա՞ծ ունի Եվրոմիության վրա

Քաղաքաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ այս  Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները բավականին բարենպաստ փուլում են գտնվում, մանավանդ որ այս պահին արևմուտքը փորձում է առավել փափուկ դիրքերց հանդես գալ և համաենայնդեպս առայժմ պաշտոնական տեսանկյունից, որևէ կերպ ճնշում չի գործադրում Հայաստանի վրա:

Կգնա արդյոք Թուրքիան ինչ որ քայլերի Եվրոմիության ասոցացման պայմանագիրը ստորագրելուց առաջ, կճնշի Եվրոպան Թուրքիային թե ոչ:

Քաղաքագետը համոզված է, որ Թուրքիան զիջումների չի գնա.”Քանի որ պաշտոնական Անկարան հայկական սահմանների բլոկադան կապում էԱրցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ”,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը անդրադարձավ այն հանգամանքին , որ այս պահին կա որոշակի գործընթաց, որի վրա հառված է Եվրոպական միության երկրների ուշադրությունը, որը սակայն հնարավոր չէ փակ սահմանների պայմաններում իրականացնել: Քաղաքագետը կարծում է, որ Եվրոպան ջանքեր կգործադրի սահմանների բացման ուղղությամբ սակայն.”Կհաջողվի արդյոք թե ոչ, ես առավել քան համոզված եմ , որ ոչ, որովհետև Թուրքիան ցանկացած վճռական պահին թքած է ունենում ցանկացած տիպի պարտադրություններին՝Եվրոպայի կամ ցանկացած գործընկերոջ կողմից”,-պարզաբանեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ