Երբ ձյաձյան է ասում, Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակն” է անդրադարձել երեկ Ազգային ժողովում կարկառուն ՀՀԿ-ականի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Այս անգամ կարկառուն ՀՀԿ-ականի դերում Վարդան Այվազյանն էր: Ինչպես պարզ է դառնում համացանցում տեղադրված տեսանյութից, լրագրող Գոհար Վեզիրյանի հետ իրեն հատուկ ոճով “զրուցելիս” Վարդան Այվազյանը նրա ուղղությամբ նետում է “մի վնգստա” արտահայտությունը: Ու այդտեղ ստանում, մեղմ ասած, արժանի պատասխան՝ “բոմժ”: […]