28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՄԻՊ-ի համար տարակուսելի է Տարոն Մարգարյանի հայտարարությունը. սիրով կմիանար ակցիային

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չգիտի Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումը 100 դրամից 150 դրամի օրինական է, թե ոչ:  Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ հիմա իրենք ուսումնասիրում են և ինքը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց ներկայացվի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր հիմքերը: ”Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը երեք-չորս […]

Շնաձուկն ականատեսների աչքի առջեւ պոկել է զբոսաշրջիկի ոտքը. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքում Սան Պաուլուի 18-ամյա բնակչուհու հանգիստը ողբերգությամբ է ավարտվել: Չնայած վտանգի մասին փրկարարների բազմաթիվ զգուշացումներին, նա ամեն դեպքում որոշել է լողալ:  Աղջկա վրա շնաձուկ է հարձակվել: Չնայած 2-րդ անգամ հարձակվելու վտանգին, փրկարարներն շտապել են օգնության: Աղջկան հաջողվել է հանել ջրից, սակայն շնաձուկն արդեն հասցրել էր լրջորեն վնասել զոհի ոտքը: Նրան հիվանդանոց են տեղափոխել, […]

Կարեն Անդրեասյանը պատմում է հայ վարորդի հետ հանդիպման մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  երեկ հանդիպել է ՌԴ-ում ձեևբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ հանդիպման և ՌԴ իր այցելության մասին Անդրեասյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ վարորդի հետ հանդիպել է ՛՛Մատրոսկայա տիշինա՛՛ կալանավայրում: Դա եղել է  իր վերջին հանդիպումը: Նախքան Հարությունյանին հանդիպելը ՄԻՊ-ը հանդիպել է երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպան […]

ԼՂ-ում զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորմասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: ԼՂՀ ՊՆ-ը իր ցավակցությունն է հայտնում զինվորի մահվան կապակցությաբ եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքնի անդամներին եւ հարազատներին:

Անդրիաս Ղուկասյանն ուղերձ է հղել ժողովրդին

Պետության կողմից անօրինական ճանապարհով երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ։ Ուստի քաղաքացիական անհնազանդությունը Երեւանում քաղաքային տրանսպորտի սակագինը բաձրացնելու դեմ, արդար է եւ օրինական։ Ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, ովքեր իրենց առօրյա հոգսերով հանդերձ այսօր դրսեւորեցին հրաշալի քաղաքացիական կեցվածք՝ հանրության կենսական նշանակության շահերը պաշտպանելու հարցում։ Դա նաեւ վկայում է, որ մեր երկրում կան նախադրյալներ […]

Հռոմի պապի այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացիների

Առաջին Հռոմի պապը Լատինական Ամերիկայից իր առաջին այցն է կատարել հարազատ մայրցամաք: Հայր Ֆրանցիսկոսը ժամանել է Բրազիլիա: Նրա այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացի կաթոլիկների բանակին եւ հիստերիա առաջացրել երկրի հատուկ ծառայությունների մոտ: “Թանկ հյուրին” դիմավորելուն շատ ավելի վաղ էին պատրաստվել: Ռիո-դե-Ժանեյրոյում նույնիսկ զրահամեքենաների եւ ուղղաթիռների մասնկացությամբ մարզումներ են կազմակերպել: Օդանավակայանում պաշտոնական հանդիպումներ ունենալուց […]

Քաղաքական ոչ մի ուժի չպետք է մեղադրել տրանսպորտի թանկացման մեջ. Մարգարիտ Եսայան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որոշ ժամանակ հանրապետությունում չէր, հիմա էլ գյուղում է անցկացնում արձակուրդը: “Համակարգչից, Համացանցից հեռու եմ, ուզում եմ արձակուրդիս չխառնվել ոչ մի թոհուբոհի”,-ասաց պատգամավորը: Այնուամենայնիվ, Henaran.am-ի այն հարցին, թե ինչպե”ս է վերաբերում վերջին օրերին մայրաքաղաքում ծավալվող քաղաքացիական շարժմանը` պատգամավորն ասաց. “Ցանկացած երկրում քաղաքացիական շարժումն առաջընթաց է: Նման շարժումը ապացույցն է նաեւ […]

Ինչ է ասել մարքսիստը Սերժ Սարգսյանին եւ ինչ պատասխան է ստացել /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը միանշանակ դեմ է, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին Հակոբյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, թե ինչպես է նախագահին ասել. ”Մեծարգո պարոն նախագահ, եթե ես լինեի ձեր տեղը, ներողություն, որ առաջ եմ ընկնում, ես չէի ստորագրի”: Պատմեց նաև, թե ինչ է պատասխանել նախագահը: Դավիթ […]

Ակտիվիստներին բերման են ենթարկել, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար. Օմբուդսմենի խորհրդական

Պաշտպանի  սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը  քիչ առաջ  ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են  տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված  «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Արմեն  Գրիգորյանը  և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ […]

Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ