13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը շարունակում է բանակցել Իրանի և Աբխազիայի երկաթուղիների շուրջ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է 2014-2020 ՀՀ էներգետիկ և տրանսպորտային ռամզավարությունը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: 

Նա նշեց, որ էներգետիկայի խնդիրներն աշխարհում ունեն մեծ նշանակություն, և բանակցություններ են վարվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ:

Լրջորեն  քննարկվում է նաև ծրագիր, որով էնեգախանյողության համակարգը կհզորացվի  ու հնարավոր կլինի 15-20%-ով տնտեսել էներգիայի ծախսը, որը ազդեցություն կունենա բնակչության վրա:

Ինչ վերաբերում է երկաթուղիներին, ապա Բաղդասարյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է բանակցել Իրանի և Աբխազիայի երկաթուղիների շուրջ: ”Իրանական կողմը պատրաստակամություն է  հայտնել իր մասում շինարարական ֆինանսավորման մասին”,-նշեց նա: Իսկ Աբխազական երկաթուղու մասին ԱԱԽ քարտուղարն ասաց, որ և մենք, և ռուսական, և վրացական կողմերը հետաքրքրված են, սակայն պետք է դեռևս բանակցել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ