02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ են կանխատեսում Չեխիա-Հայաստան. խաղից առաջ բուքմեյքերները

Այսօր կայանալիք Չեխիա – Հայաստան խաղի վերաբերյալ բուքմեյքերները սահմանել են հետևյալ գործակիցները.

BWIN բուքմեյկերական ընկերությունը առավելությունը տալիս է Չեխայի ազգային  հավաքականին՝ նրա հաղթանակի համար սահմանելով 1.40 գործակից, ոչ ոքին ըստ բուքմեյկերների՝4.75 է, իսկ ահա Հայաստանի հավաքականի հաղթանակը ըստ մասնագետների գնահատվում է7  գործակցով:

Toto միջազգային բուքմեյքերական ընկերությունը նույնպես հավատում է Չեխիայի հավաքականի հաղթանակին: Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1.47 գործակցով, ոչ-ոքին 4.75 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակը 7.77 գործակցով:

Բուքմեյքերները նաև նշում են այն ֆուտբոլիստների անունները, որոնք, նրանց կարծիքով, կդառնան գոլի հեղինակ: Մասնավորապես չեխերից բարձր է գնահատվում Մ. Վիդրայի գոլ խփելու հնարավորությունը՝ 2.1 գործակից, Դ.Լաֆատայինը` 2.2 գործակից, Լ.Կոզակինը` 2.4 գործակից: Հայաստանի հավաքականից էլ գոլ  խփելու ամենաբարձր հնարավորությունը ունի Յ.Մովսիսյանը՝ 3 գործակցով, Հ.Մխիթարյանը 3.5 գործակցով, Ա.Սարկիսովինն ու Ա. Օզբիլիզինը` 4 գործակցով:

Հետաքրքիր է, որ բուքմեյքերները խաղադրույք են ընդունում նաև Հայաստանի հավաքականի 4-0 հաշվով հաղթանակի համար:

Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը ընտրական փուլում Հայաստանը նման հաշվով հաղթեց Դանիային: Այս խաղում 4-0 հաշվի համար սահմանել են 450 գործակից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ