Հայաստանում եւս կան բաստիլներ, որոնք պետք է գրավվեն. Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման տոնի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: ՛՛Բարև ձեզ բոլորիդ, ուրախ եմ այստեղ լինել՛՛,-հայերենով լրագրողներին ողջունեց դեսպանը: Նա նշեց, որ ժողովրդական լայն մասսաների մոտ հուլիսի 14-ը շարունակում է ասոցացված մնալ՝ որպես Բաստիլի գրավման տոն, սակայն այն ավելի շուտ համընկնում է ֆեդերացիայի տոնի հետ: […]





































