20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը /վիդեո/

Ժողովուրդը դադարե՞լ է վստահել քաղաքական ուժերին, ինչի արդյունքում են ակտիվացել Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:

“Կարող էր լինել քաղաքական դաշտ, սակայն դրան զուգահեռ նաև քաղաքացիական ակտիվություն: Պետք չէ մեծ կոնտրաստ փնտրել քաղաքականի և քաղաքացիականի միջև: Սակայն հիմա մենք իսկապես ունենք քաղաքական վակուում և այսօր ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը ”,-նկատեց Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանում այս պահին և իշխանական և ընդդիմադիր ուժերի վարկանիշը իջել է 0-ի :

“Այս պարագայում բնականաբար հասարակության ավելի ակտիվ խմբերը փորձում են ինքնակազմակերպվել, առանց քաղաքական դաշտից որևէ ազդակ սպասելու”,-Սուրենյանցը անդրադարձավ նաև անցած նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած անկանխատեսելի վստահության քվեին :

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ