22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

“Հանկարծ ծըր հընգերոջը կամ հըրեւանի վրա զենք չքաշիք … ”

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած, Լեռնային Ղարաբաղի N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի զինվորները պատրաստվում են Գորիս են մեկնել՝ հրամանատարին տեսակցելու :  Արթուր Հարությունյանը Գորիսում է ծառայել՝ Բուդաղյանի հրամանատարությամբ: “Էս վերջերս ինչ ասես գրում են հրամանատարի մասին: Մանավանդ էն ա ջղայանացնում, որ ասում են նա ա առաջինը կրակել”,-Henaran.am-ին […]

Սեքս-ջիհադ.մուսուլմանուհիները “սրբազան պատերազմին” աջակցում են սեռական ակտի միջոցով

Իսլամական կազմակերպությունները` Թունիսից մինչեւ Սոմալի, երիտասարդ աղջիկներին ուղարկում են Սիրիա` “ժամանակավոր ամուսնության” պատրվակով: Շատերը վերադառնում են հայրենիք, որպեսզի այնտեղ ծննդաբերեն երեխաներին, որոնք երբեք չեն իմանա` ովքեր են իրենց հայրերը եւ ապօրինի ծնվածներ կհամարվեն, գրում է “svodka.net”-ը: “Նրանք սովորական մայրեր չեն: Նրանք պարզապես թունիսցի աղջիկներ են, որոնք Սիրիա են մեկնում մեկ նպատակով` Ասադին դեմ ապստամբներին մի […]

Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ԱԺ փոխնախագահի բելառուսական օրակարգից

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցության դրական դինամիկան: Կողմերը  գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի […]

Հայաստանին չեն պարտադրի ՌԴ-ի հետ հարաբերություններ կրճատել. Ֆրանսիայի դեսպանը խոստանում է

՛՛Բավականին երկար ժամանակ Հայաստանը հանձնառություն է ստանձնել մերձեցման գործընթաց Եվրոպայի հետ, սրանցից արդեն շատ տարիներ առաջ ստորագրվել է համագործակցության համաձայանգիր Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրամիություն այդ պայմանագրից զատ կա Արևելյան գործընկերության վերաբերյալ քաղաքականությունը, վեց երկրներ են ներգրավված այդ ծրագրերի մեջ, իսկ Հայաստանում արդեն ավարտին է մոտենում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը, որի մեջ կա տնտեսական առևտրային բաղադրյալը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Հայաստանում եւս կան բաստիլներ, որոնք պետք է գրավվեն. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման տոնի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: ՛՛Բարև ձեզ բոլորիդ, ուրախ եմ այստեղ լինել՛՛,-հայերենով լրագրողներին ողջունեց դեսպանը: Նա նշեց, որ ժողովրդական լայն մասսաների մոտ հուլիսի 14-ը շարունակում է ասոցացված մնալ՝ որպես Բաստիլի գրավման տոն, սակայն այն ավելի շուտ համընկնում է ֆեդերացիայի տոնի հետ: […]

Ապամոնտաժում են

Ապամոնտաժվում են օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակներն ու ցուցանակները   Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքները խիստ կանոնակարգված են ընթանում, և […]

Հանգուցյալները ոչ միայն ընտրում են, այլ նաեւ ընտրվում

Ընտրական համակարգում չլսված մեխանիզմներ են աշխատում. այս դեպքում հանգուցյալները ոչ թե ընտրել են, այլ ընտրվել:  Սան-Ագուստին-Ամատենգո մեքսիկական փոքրիկ քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են սենսացիայով: Հաղթանակ է գրանցել Լենին Կարբայիդո անունով մի թեկնածու, ով, դատելով փաստաթղթերից, մահացել է դեռեւս 3 տարի առաջ, հաղորդում է “AP”-ն: Պարզվել է, որ ընտրված քաղաքապետը, ով ձայների ավելի քան 50 տոկոսն […]

Հայաստանում 45 հազար գրանցված հոգեկան հիվանդ կա

“Ինչ բան է հոգեկան առողջությունը հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել: Հոգեկան առողջությունը ամբողջական հոգեկան վիճակ է իսկ հոգեկան խանգարումները հոգեկան առողջության մի մասն են կազմում: Կան հոգեկան խանգարման ի ծնե ձևեր և կան հոգեկան խանգարման ժամանակավոր երևույթներ՝  դեպրեսիաներ, որոնք ցանկացած մարդու մոտ կարող են արտահայտվել և ժամանակավոր բնույթ գրել”,-այսպես է բնութագրում հոգեկան խանգարումները Հայաստանի հոգեբույժների […]

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին

 Հուլիսի 12ին Հայաստանի նախագահի նստավայրում Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից  Խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստը համանախագահում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ողջունելով մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դինամիկ զարգացում է ապրում Հայաստան-Եվրամիություն կապը: “Այս ծրագրով մենք փորձում ենք ցուցաբերել արդյունքներին ուղղված մոտեցում Հայաստանի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ խրախուսելով […]

Հայաստանում դատական վեճերը կարող են կարգավորվել այլընտրանքային եղանակներով

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրեց Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից՝ մասնակցեցին երկու դաշնայինշրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից և ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից: Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, “Ի-Դի-Էմ-Սի”-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որը կարևորում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ