23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Էլ ոնց է լինում պարտադրանքը /վիդեո/

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարօրինակ է համարում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի ստորագրումից հետո իրենք չեն պարտադրելու Հայաստանին և հիմա էլ չեն պարտադրում հարաբերությունները նվազեցնել ՌԴ-ի հետ: ”Եթե դուք պայմաններ եք դրել, որ ասոցացման անդամ դառնալու համար պետք է 800 էջանոց պայմանագիր ստորագրենք, էլ ոնց է […]

Հռոմի պապի պատմական քայլը

Հռոմի պապը հատուկ հրաման է արձակել Վատիկանի արդարադատության համակարգի բարեփոխումների համար: Մասնավորապես նորամուծություններ են նախատեսվում քրեական օրենսգրքում, որոնց թվում` խստեցնել պատիժները` երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ բռնություն գործադրելու դեպքերում: Ինչպես գրում է իսպանական “El Pais” թերթը, հայր Ֆրանցիսկոսն այս բարեփոխումներով շարունակում է Բենեդիկտոս 16-րդի սկսած մանկապղծության դեմ պայքարը: Վատիկանի օրենսդրության մեջ ավելի խիստ պատիժներ կսահմանվեն […]

Մոլդովայի խորհրդարանում քննարկվել է Աուրելիա Գրիգորիուի հարցը

Մոլդովայի խորհրդարանում տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ միջէթնիկական հարցերի հանձնախմբի նիստը, որի ընթացքում քննարկվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հարցը: Օմբուդսմենի պաշտոնից նրան զրկելու հավանականությունը հնարավոր չի համարվել, գրում է “APA”-ն: Գրիգորիուն այդ նիստին ներկա չի գտնվել: Խորհրդարանական փաստաբան եւ մարդու իրավունքների կենտորնի տնօրեն Անատոլի Մունտյանուն հայտնել է, որ Գրիգորիուն չի ներկայացել […]

Վարչապետի “համբերության բաժակը” լցվել է. Հայկական ժամանակ

Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրո­նում է հայտնվել Հայ Հե­ղափոխական դաշնակ­ցությունը: Լրատվամիջոց­ներում քննարկվում է կու­սակցությունում առկա լարված մթնոլորտն ու նշ­վում է, որ ՀՅԴ-ն պա­ռակտման եզրին է: Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բոլո­րի համար անակնկալ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Պարզվում է ՀՅԴ-ի շուրջ այս աժիոտաժը կապ ունի հայտնի “օֆշորային […]

Եգիպտոսում իրավիճակը կրկին անկառավարելի է դառնում

Եգիպտոսի` իշխանությունից զրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհները եւ հակառակորդները մտադիր են այսօր` հուլիսի 12-ին, մայրաքաղաք Կահիրեում ցույցեր անցկացնել, հաղորդում է “BBC”-ն: “Մուսուլման եղբայրներ” շարժումը խոստացել է ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, մինչեւ որ Մուրսին չվերադառնա իշխանության գլուխ:  Ըստ պաշտոնական տվյալների` Մուրսիի տապալումից հետո կայացած ակցիաների ընթացքում արդեն 50 մարդ է զոհվել:

Վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ հրապարակում բոլորովին այլ թեկնածուի անուն-ազգանուն է եղել։ Սակայն Վահեի “կողմնակիցները” պնդել են եւ հավաստել, որ Մաքսիմը Սյունիքում տարեկան 1-1,5 միլիարդի ներդրում կանի, եթե Վահեն դառնա մարզպետ: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Սնանկացած պատգամավորն ուզում է արտագաղթել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի: Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այդ մասին երեկ լրատվամիջոցներին հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից: Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել […]

Զինծառայությունը վիճակահանությամբ կլինի՞. Իրավունք

Օրերս պտտվում էին խոսակցություններ այն մասին, որ հետայսու զորակոչիկների ծառայության վայրը որոշվելու է վիճակահանությամբ, որը խուճապ ու անհանգստություն էր առաջացրել որոշ “փողոտ” ծնողների մոտ։ Ըստ “Իրավունք”-ի, սա վերջ կտա կաշառքի միջոցով “դասավորել” ծառայությունը մոտիկ զորամասերում: Թե արդյոք զորակոչի մեթոդիկան փոխվել կամ փոխվելու է, թերթը ճշտեց ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանից. “Տվյալ հարցը դեռ որոշված չէ, […]

Գյուղապետի որդիներն ընդդեմ գեներալի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն այդ դրանք  համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ: Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով  կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: Պարզվում է` նրանք […]

Գազի, լույսի մարդիկ խաբե՞լ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, “ՀայՌուսգազարդ”-ի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ-ների) աշխատակիցները բնական գազի սակագների փոփոխության առնչությամբ հուլիսի 7-ին շրջել են որոշ շենքերում եւ բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններ կազմել: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ անհրաժեշտ գործողությունը շատուշատ բաժանորդների հետ չի կատարվել: Ինչպես արդեն հայտնի է, բնակիչ-բաժանորդներին եւ ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողներին վաճառվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ