07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառում Կոպենհագենում

Սեպտեմբերի 19-ին Կոպենհագենի Օդդ Ֆելլոու պալատի Ասպետների սրահում անցկացվեց տոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի առիթով: Ընդունելությանը  մասնակցեցին Դանիայի  Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու, ինչպես նաեւ հայ համայնքի  ներկայացուցիչներ, լրագրողներ: 

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունից առաջ հրավիրյալները ներկա եղան «Չբացահայտված գանձեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել էր Կոպենհագենի  Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսո հայտնի պատկերասրահը եւ “AmStream” հասարակական կազմակերպությունը` ՀՀ դեսպանության աջակցությամբ: Սկանդինավիայում առաջին անգամ այս ցուցահանդեսում ներկայացվեցին հայ մեծանուն, ինչպես նաեւ ժամանակակից տաղանդաշատ նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Ռուբեն Աբովյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Գայանե Խաչատրյանի, Վահրամի, Տիգրան Ասատրյանի, Զոհրաբ Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Այվազ Ավոյանի կտվաները, որոնք ցուցադրության համար տրամադրվել էին «Hi-artonline» եւ «Noah’s Ark Art Gallery»   պատկերասրահների կողմից: 

Բազմամարդ ցուցահանդեսում ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն, կոմսուհի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսոն, ով ուրախությամբ նշելով, որ Սկանդինավիայում առաջին անգամ է ներկայացվում հայ արվեստը, ասաց. «Լինելով այս ցուցադրության պատասխանատուն` ես հասա մի նոր փորձառության մակարդակի, որն իմ ներքին աշխարհը հարստացրեց Հայաստանի հինավուրց, հպարտ եւ հիասքանչ մշակույթով: «Չբացահայտված գանձեր» ցուցադրությունը ճանաչողական մեծ նշանակություն կունենա մեզ համար եւ հպարտությամբ կամուրջ կստեղծենք հայ եւ սկանդինավյան մշակույթների միջեւ»: 

 «Amstream» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Դինունցը, շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակցողներին, նշեց, որ այն հպարտություն եւ մեծ ուրախություն պարգեւեց Դանիայում ապրող հայրենակիցներին:

«Չբացահայտված գանձեր» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 8-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ