22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Յուրա Մովսիսյանը խաղընկերներին ”Քոչարի” է սովորեցնում /ֆոտո/

Հուլիսի 8-ին Կիևում կայացավ ընկերական հանդիպում Կիևի ”Դինամոյի” և Մոսկվայի ”Սպարտակի” միջև, որում վերջիններս  պարտվեցին 1-2 հաշվով:  Իսկ նախորդ օրը՝ հուլիսի 7-ին, կայացավ Սպարտակցիների պարապմունքը, որի ժամանակ Յուրա Մովսիսյանը թիմակիցներին սովորեցնում էր ”Քոչարի” պարել :  

Լեդի Գագան փողոց է դուրս եկել ներքնազգեստով /ֆոտո/

Կարծես թե Լեդի Գագան ընդհատակ է անցել միայն վիրտուալ կյանքում: Ամենօրյա կյանքում նա շարունակում է ապշեցնել հանրությանը եւ բավականին ծաղկուն տեսք ունի:  Օրերս պապարացցիները Գագային լուսանկարել են Նյու Յորքի փողոցներում` մեղմ ասած` բաց հագուստով: Բարձրակրունկ կիսաճտքավոր կոշիկների հետ Գագան հագել է ընդամենը կիպ, մինի կիսաշրջազգեստ եւ կրծկալ: Սակայն բոլորը նկատել են, որ երգչուհին բարեկազմ է […]

Նախագահը ներկա է գտնվել “Թուֆենկյան ավանդական Երեւան” հյուրանոցային համալիրի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել “Թուֆենկյան ավանդական Երեւան” հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն “Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ” ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում: Հանրապետության Նախագահը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան եւ հին ավանդական ոճով կառուցված հյուրանոցի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին եւ ստեղծված աշխատատեղերին: Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ […]

Աղվան Հովսեփյանը դատախազին ազատել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գեւորգ Երեմյանը։ Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:  Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից […]

Հ. Նաղդալյանը՝ Աուրելիա Գրիգորիուին՝ մի’ գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ

Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն արդեն իր հայրենիքում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից ՝ Հայաստանը ՛՛ագրեսոր երկիր՛՛ անվանելու համար, եւ ավելացրել, որ ՛՛այդ սկանդալը հրահրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՛՛: Սա, անշուշտ եւս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանի արձագանքը եղել է համարժեք, այնուամենայնիվ, պարզաբանման համար դիմեցինք […]

Սերժ Սարգսյանի ակնարկը Եվրոպային

”Նախագահը շատ ճիշտ է ասել, շատ տեղին դիտողություն է. մի երկիր, որը Եվրոպայի հետ ինտեգրվելու խնդիր ունի, որը մշակութային առումով ու քաղաքականապես անհարազատ է Եվրոպային, խորքային պետության երկիր է, փակ է պահում սահմանները, բնականաբար, Եվրոպայի աջակցությունը Հայաստանին ընդգրկել այդ գործընթացի մեջ անարդյունավետ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում  Եվրամիության ”Արևելյան […]

Ծիրանի մթերումը շարունակվում է

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր: 21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար եւ համոզմունք  հայտնել, որ համատեղ ծրագրերն […]

Սամբիստները մեկնում են Կազան

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար, հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը: Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ կմտնեն մեր ուսանող մարզիկներից ութը: Տղաներ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ Գոռ Մայիլյան՝ 57 կգ Մավրիկ Նասիբյան 74 կգ Մհեր Կարապետյան՝ 82 կգ Հակոբ Առաքելյան՝ 100 կգ Աղջիկներ՝ Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ Սոսե Բալասանյան՝ 52 կգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված