Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ
Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։ Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման […]





































