14 Մարտի, Saturday, 2026
KFC

Մանդատակռիվ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Դաշնակցության “տանը” լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար։ “Հիշեցնենք, ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար։ Ըստ մեր աղբյուրների՝ ՀՅԴ-ն եւ Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային “աղմուկը փոքր-ինչ դադարի”։ Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը եւ պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյանի եւ կամ Լիլիթ Գալստյանի”,- գրում է թերթն ու հավելում.

“Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, եւ վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ “Ավշարի” Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում՝ “Գրանդ քենդիի” ներկայացուցչից հետո”,- գրում է “Հրապարակը”։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ