20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ստեփանակերտ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը Հուլիսի 19-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի Նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։ Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման […]

ԼՂՀ խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 20 տարվա ընթացքում հաջողվել է […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր […]

Հայտնի են թեմատիկ ֆինանսավորման արդյունքները

Հուլիսի 19-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ գիտական եւ գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի գիտական փորձաքննություն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհրդի ամփոփիչ նիստը՝ Ս. Հարությունյանի նախագահությամբ: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2013 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին հայտարարել էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթներ՝ գիտության բոլոր բնագավառների համար: Այս տարվա […]

Օֆշորային ընկերության փաստաթղթերում չկա վարչապետի ստորագրությունը

Կիպրոսյան իրավաբանական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում բացակայում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, չկա նաև նրա անունից տրված որևէ լիազորագիր:  Այս մասին ‘‘Ազատություն” ռադիոկայանին փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը:  Հիշեցնենք, որ հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը ”Հայաստան” հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան […]

Չպիտի նման բան տեղի ունենար. ԲՀԿ-ը կպայքարի՞

”Թանկացման վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, առավել ևս ժողովրդի կենսակերպի համար իր վրա պատասխանատվությունը վերցրած ցանկացած քաղաքական, պետական գործիչ, բնականաբար, պիտի ունենա մի կարծիք, այն է` ծանրագույն պայմաններում, առանց այն էլ վատ, ծանր, դժվար սոցիալական վիճակում լրացուցիչ բեռ, որը հերթական խթանն է հանդիսանալու խնդիրներ ունեցող, աշխատանքով չապահովված, եկամուտով չապահովված մարդու համար, որպեսզի մտածի Հայաստանը լքելու մասին, […]

Դեպի Եվրասիական միություն. շարժման նախաձեռնողները պայքարելու են

Այսօր՝ հուլիսի 19-ին շուրջ 10 հասարակական և քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությամբ կայացավ “Դեպի Եվրասիական միություն” համաժողովը: Համաժողովի նպատակները անմիջականորեն կապված են   նոյեմբերի վերջին Վիլյնուսի Գագաթնաժողովում  ստորագրության համար  ներկայացված ասոցացման պայմանագրի, կամ- կամ հարաբեակցության վրա՝ ոչ թե Եվրոմիություն այլ Եվրասիական միություն գնալու խնդրին: Քանի որ հայ քաղաքագետների մի ստվար մասը Հայաստանի փրկությունը տեսնում է Եվրոմիության ասոցացման […]

Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաեւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաեւ հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների եւ այլ շահագրիգիռ անձանց հետ: Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների […]

ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփվել է աշխատանքային խորհրդակցության արդյունքները

Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների […]

ՕԵԿ-ը քաղաքապետարանի դեմ դուրս չի գա

Այսօր համացանցում, սոցիալական կայքերում լուրեր են տարածվել, որ ”Օրինաց երկիր” կուսակցությունը ևս պատրսվում է բողոքի ցույց անել Երևանի քաղաքապետարանի դիմաց` դեմ արտահայտվելով հանրային տրանսպորտի թանկացմանը: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հերքեց այս լուրերը: ”Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը”,-ասաց նա:  Հարցին, թե ինչպես է վերաբերվում թանկացմանը, նա պատասխանեց.”Մենք երկրի ցանկացած թանկացման դրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ