18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Յուրի Վարդանյանը լսել է Փաշինյանի հորդորը

Պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու է եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Հիշեցնենք, նախորդ հարցուպատասխանին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խնդրեց Յուրի Վարդանյանին հիշեցնել Սահմանադրության գոյության մասին և հորդորեց ներկայանալ ԱԺ` կառավարության հետ հարցուպատասխանին:  Նախարարը պաշտոնավորում է մայիսի 8-ից:

“Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք”. ֆեյսբուքյան փոթորիկ /վիդեո/

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել: Այսօր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերջինիս նման հարց է ուղղել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս միջադեպը  աննախադեպ “բում” է առաջացրել ֆեյսբուք սոցիալական ցանցում, ներկայացնում ենք մի քանի գրառում. Կարեն Ավագյան/ԱԺ ՀՀԿ պատգամավոր/ Զարուհի Փոստանջյանն այսօր […]

Նողկալի է … Շարմազանովը` Փոստանջյանին

՛՛Անկախ նրանից՝ ԵԽԽՎ-ում է, թե Ազգային ժողովում է, պատգամավորի կողմից նման հարցը երկրի նախագահին առնվազն կոռեկտ չի և միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանները՛՛,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝Henaran.am-ին խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանի պահվածքը: ԱԺ փոխանախագահը կարծում է, որ քաղաքական գործիչը՝ ընդդիմադիր, […]

Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջեւ

Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և […]

“Զարուհի Փոստանջյանը իրավունք ուներ”

“Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանը շատ հանգիստ է վերաբերվում Ստրասբուրգում իր կուսակցի` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագահ Սարգսյանին ուղղած հարցադրմանը: “Զարուհի Փոստանջյանը իրավունքի համար պայքարող այն անձնավորությունն է, որը կարող է համարձակ իր կարծիքը արտահայտել և հենց դրա համար էլ միշտ պայքարել է: Համենայնդեպս Զարուհի Փոստանջյանը, որպես ընտրված պատգամավոր, որը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, իրավունք […]

17 երկիր համաձայնվել է ընդունել սիրիացի 10 000 փախստականների

17 երկիր համաձայնվել է ընդունել սիրիացի փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց երկիրը` երկարատեւ քաղաքացիական պատերազմի պատճառով: Երկրները, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ավստրալիան, պատրաստ են ընդունել 10 000 փախստականի: Ծրագիրը կմեկնարկի 2014 թվականից, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ կոնֆլիկտի սկսվելուց ի վեր Սիրիայից հեռացել է 2 միլիոն մարդ, ովքեր ապաստան են […]

Ուրիխանյանը պարզաբանումներ է տալիս դատախազի հանելուկային քվեարկությունից /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցրին, թե ԲՀԿ-ն Աժ նիստի ընթացքում որևէ դիրքորոշում չհայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկելու վերաբերյալ։ Ուրիխանյանը հիշեցրեց, որ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը լիազորված է եղել արտահայտելու ԲՀԿ դիրքորոշումը և ներկայացրել է այն։ Լրագրողների հարցադրումներին, թե, այնուամենայնիվ, որն է եղել ԲՀԿ դիրքորոշումը […]

Խաղադաշտից ամենաշատը հեռացվում են “Բարսելոնայի” մրցակիցները

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում “Սելթիկի” կիսապաշտպան Սքոտ Բրաունը, խախտելով խաղի կանոնները Նեյմարի դեմ, հեռացվեց խաղադաշտից : Այդպիսով , “Բարսելոնայի” մրցակիցները 23 – րդ անգամ հեռացվեցին խաղադաշտից Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Դա հանդիսանում է ռեկորդ մրցաշարի պատմության մեջ: Հետաքրքիրն այն է , որ կատալոնացիները վերջին անգամ պարտվել են 10 հոգով մնացած ակումբին 10 տարի առաջ Թուրինի “Յուվենթուսին”:

Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք. ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում մեջբերեց Սոս Սարգսյանին

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով […]

Ավանում կդադարեցվի ջրամատակարարումը

“Երևան Ջուր” ՓԲԸ-ից տեղեկացնում են. “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի I միկրոշրջանի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2/1, 2/2. 2/3, 3/1, 3/2, 3/3, 3/8, 3/12, 2/5, 2/8, 3/5, 3/6, 4, 4/1, II միկրոշրջանի 1/7, 1/8, 1/9, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ