17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չմտնել Վերահսկիչի աշխատողների անձնականի մեջ. Ժողովուրդ

Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը, այնքան շատանում են քննարկումները, թե ով է լինելու ՀՀ վերահսկիչ պալատի ապագա նախագահը. արդյո՞ք Իշխան Զաքարյանը կմնա իր պաշտոնում: Թեմային անդրադարձել է “Ժողովուրդ”-ը:

Դատելով պալատի ներսում առկա տրամադրություններից՝ ինչ-որ շրջանակներ, այնուամենայնիվ, ցանկանում են ազատվել Զաքարյանից: Առաջվա ոգեւորությունը չկա նրա նկատմամբ:

 Երեկ թեթրը  փորձել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանից պարզել, թե ՎՊ անձնակազմն արդյոք ցանկանում է, որ Զաքարյանը շարունակի պաշտոնավարել:

“Գիտեք ի՞նչ, ուզել-չուզելն օրենքի դաշտում չէ, դա մի քիչ քննարկվող կատեգորիա չէ, գեղարվեստական զեղում է: Դա հանրապետության նախագահի կոմպետենցիայի խնդիրն է: Վերահսկիչ պալատի ցանկացած աշխատող պետք է կարողանա, անկախ ղեկավարության փոփոխվել-չփոփոխվելուց, իր աշխատանքները կատարել: Աուդիտորի մոտ այս մոտեցումն է”,-ասաց նա:

Իսկ դուք ձեր մեջ այդ հարցը չե՞ք քն­նարկելՎՊում կամԻ. Զաքարյանի հետ, տեղյա՞կեք, թե նա ինչպես է վերաբերում այդ հարցին:

-Դուք հիմա մարդկանց անձնական կյանքի մեջ եք մտնում: Քանի որ հարցը ՎՊ-ի գործառույթների մեջ չի մտնում, ապա այդ հարցը մնում է մեզանից դուրս, այդ որոշումը մեզ մոտ չի կայաց­վում: ՎՊ-ում նման օրակարգ չկա, որ­պեսզի նման հարցեր քննարկվեն: Ու նման օրակարգ ստեղծելն Էլ ճիշտ չէ: Մենք մեր գործառույթներով պետք է զբաղվենք, այն, ինչ մեր դաշտում չէ, ին­չո՞ւ պետք է ՎՊ-ն զբաղվի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ