Հետապնդել են
Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում: Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10: Նույն օրը` ժամը […]





































