07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Անվադողերի դանակահարումը՝ հատուկ մեսիջ էր”

Այսօր “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները  իրենց իրազեկող ակցիան իրականացրել են Մաշտոցի պուրակից մինչև “Նախախորհրդարան”-ի գրասենյակ:Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ իրազեկման ընթացքում շարժման անդամներին Մաշտոցի պուրակից սկսած սկսել են հետապնդել մոտ 50 կարմիր գլխարկով երիտասարդներ, որոնք “անկասկած” ԱԺ պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի աջակիցներն են.”Հետապնդեցին մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ արդեն ոստիկանները պատ կազմելով արգելեցին նրանց հետագա գործողությունները: Նրանք իմ կարծիքով մտադրված էին բախում ստեղծել, որովհետև կանայք չկային, միայն երիտասարդ տղամարդիկ էին”,-նշեց Կարո Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանը տեղեկացրեց նաև, որ երեկ իրենց շարքերը սպրդած  սադրիչըի արտաքին տվյալները , որը կտրել էր բարձրախոսի լարը ֆիքսվել է “Նախախորհրդարան ” նախաձեռնության օպերատորի տեսանկարահանման ընթացքում և այդ տեսագրությունը կրիչով պիտի հանձնվի ոստիկանությանը:

Եղնուկյանը խոսեց նաև երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ հաստ շեղբով դանակով վնասել էին նրա անձնական օգտագործման մեքենայի և  “Նախախորհրդարանի” ford transit մեքենաների բոլոր անվադողերը:

“Ես այսօր ոստիկանության փորձաքննությանն եմ հանձնել իմ մեքենայի բոլոր անվադողերը,որպիսի իրենք փորձաքննության ենթարկեն, վաղը ինձ պիտի արդեն պատասխանեն:Այս դեպքը ես կոչել եմ անվադողերի դանակահարում, որը մեսիջ էր ինձ, որ հաջորդում ես կարող եմ լինել այդ դանակահարման թիրախը: Ես այդպես կարծում եմ, քէանի որ սեպտեմբերի 2-ին “Ծածկած շուկայի” վրա փակցված իմ նկարի, այդ պաստառի բովանդակությունը սերմանում և հրահրում էր ատելություն”,-ասաց Կարո Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանը իր այսօր գրած ցուցմունքում ոստիկանությանը կոչ է արել զբաղվել նաև իր անձի և ընտանիքի անվտանգությամբ:Նա դիմել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ