07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը կանխեց ինքնասպանությունը

 Ըստ Shamshyan.com –ի ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ կարողացավ բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի: Նախարարն այդ տղամարդուն, ում անունը՝ ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից եւ իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք:

Տղամարդն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ կուտակված պարտքեր է ունեցել եւ այսօր այն պետք է մարեր, սակայն՝ տեսնելով, որ չի կարողանում պարտքերը մարի, փորձել է դիմել այդ ծայրահեղ քայլին: Քաղաքացիները, երբ նկատել են տղամարդուն՝ կամրջի եզրին կանգնած, ահազանգում են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանում են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ