Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրվել է Վիլնյուս. Ժողովուրդ
Սերժ Սարգսյսւնը երեկ ստացել է Վիլնյուում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը եւ նոյեմբերի 28-29-ին մեկնելու է Լիտվայի մայրաքաղաք՝ մասնակցելու միջոցառմանը: Նշենք, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել ԱՊՀ 5 երկրներ եւս Ուկրաինան, Վրսստսանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Բելառուսը:
Նրանցից Ուկրաինան պետք է ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեն:
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյա նը Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին սեպտեմբերի 3-ի իր հայտնի հայտարարությունից հետո այս ողջ ընթացքում փորձել է օգտագործել հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները համոզելու համար եվրոպացիներին, որ իր առաջ չփակեն վիլնյուսյան գագաթնաժողովի դռները:
Մանավանդ որ այս ընթացքում եվրոպացի տարբեր պաշտոնյաների կողմից հնչել են կտրուկ հայտարարություններ Ս. Սարգսյանի սեպտեմբերյան հայտնի հայտարարությունից հետո ՀՀ-ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու անհնարինության մասին:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: