25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Չէի ցանկանում ուրախությունս արտահայտել , որովհետեւ տխրեցրել եմ նախկին ակումբիս. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը բացատրել է, թե ինչու չի նշել Կրասնոդարի դարպասը խփած գնդակը: “Ես հանդիպեցի Կրասնոդարի նախագահին՝ Սերգեյ Գալիցկուն: Մենք շատ ջերմ զրուցեցինք: Ես Մոսկվայում էլ եմ զգում նրա աջակցությունը: Ես հարգում եմ Կրասնոդարին, այդ պատճառով չտոնեցի խփածս գնդակը, քանի որ տխրեցրել եմ նախկին ակումբիս” -,  հայտարարել է Մովսիսյանը:

Կամ Վոլոդյան կգա կամ մենք կգնանք … իրարանցում կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ բողոքի մթնոլորտը շիկացավ: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը իրենց աջակցությունը հայտնեցին՝ նստացույց հայտարարած ազատամարտիկներին: Հիշեցնենք, նրանք պահանջում են ազատ արձակել կաշառք վերցնելու մեղադրանքով երկամսյա նախնական կալանավորման մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: ”Որտեղ են մեր տղաներին սպանողները, ինչու չեն ձերբակալվում, որ եկել էս մարդուն են ձերբակալել”,- գոռաց մայրերից մեկը: Henaran.am-ի հետ […]

Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի ՛՛Ավալ Թրեիդ՛՛ ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի […]

Անապահովներին չեն պարտադրում

Կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 14,635,4 հազար դրամ կառավարության պահուստային ֆոնդից՝ փոխհատուցելու դանիական ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ բարեգործական հիմնադրամին այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքերի մարման համար: Նախքան որոշումն ընդունելը վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են գտնում այն մարդկանց, ովքեր այդ կացարանների […]

Վրացիների 39 տոկոսը ձայնը կտա Իվանիշվիլիի թեկնածուին

Վրաստանի բնակիչների 39 տոկոսը ցանկանում են, որպեսզի երկրի հաջորդ նախագահ դառնա “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին, գրում է Газета.Ru-ն: ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն` երկրորդը Դավիթ Բաքրաձեն է` 18 տոկոս ձայնով եւ երրորդը` Նինո Բուրջանաձեն` 7 տոկոսով: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:

Նունե Եսայանը չունի այն մակարդակը. դիմել է նախագահներին

‘’Մինչև այսօր չգիտենք` դրոշի գույնը դեղին է, թե ծիրանագույն: Նույնը վերաբերում է ուրախությանը, ինչպիսի համերգներ պետք է լինեն, ինչպիսի ընդունելություն պետք է կազմակերպի նախագահը: Նա պետք է հրավիրի այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել այդ տարվա ընթացքում, ոչ թե նրանց, ում հետ ինքը պարբերաբար հանդիպում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց մշակութաբան Ռուբեն Անգալադյանը՝ խոսելով […]

Վերեւից ինչ թելադրեն, այնպես էլ կլինի. Ս. Սաֆարյան

Երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ, ովքեր ներկայացել են որպես սահմանապահներ եւ փակելով ճանապարհը` թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ վերջինները փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է նրանց տեսախցիկը: Դեպքի հետ կապված Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է […]

Սերժ Սարգսյանի նամակն Ազգային ժողովում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնում ցանկանում է տեսնել զինդատախազ Գևորգ Կոստանյանին: Այդ մասին Henaran.am-ը տեղեկացավ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանից: “Նախագահը նամակ է հղել ԱԺ-ին, որի հիման վրա առաջիկա քառօրյայում կքննարկվի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը”,-նշեց Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանը արդեն երկու տարի ՀՀ զինդատախազն է, մինչ այդ զբաղեցրել է նախագահի […]

Պարգեւը հենց դուք եք, որ կաք մեր կողքին՝ Երեւանից դուրս. Սերժ Սարգսյանը Սյունիքում է /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Քաջարան քաղաքի հիմնադրման 55-ամյակին: Ողջունելով նրան` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց, որ մեծ պատիվ է հանքագործների, աշխատող մարդկանց համար տեսնել, որ իրենց ուրախությունը կիսում է երկրի նախագահը: Ըստ Վահե Հակոբյանի` քաջարանցին արարել է, եւ այսուհետ էլ ավելի ոգեւորությամբ կաշխատի քաղաքի ու երկրի վարկանիշը բարձր պահելու համար: Սերժ Սարգսյանը […]

Երկրաշարժ Աշոցքից 7 կմ հարավ-արևելք

Ս.թ. սեպտեմբերի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Աշոցք գյուղից 7 կմ դեպի հարավ-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 23 երկրաշարժ, որից 7-ը (3-6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 6-ն էլ`Իրանի Ահարի (3-4 բալ ուժգնությամբ) երկրաշարժերի հետցնցումներն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված