25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Նախարարական տարաձայնություննե ՞ր

Այսօր լրագրողները ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, որ իր եւ նախարար Վահրամ Ավանեսյանի միջեւ տարաձայնություններ կան: “Տարաձայնություններ մեր միջեւ չկան”, -հերքեց փոխնախարարը: Ըստ մամուլի` նախարարը Կարինե Մինասյանից նեղացել էր այն պատճառով, որ Մաքսային միության հետ կապված կարեւորագույն հարցերը նա էր ներկայացրել կառավարությունում և ինքն է կորդինացնում այդ աշխատանքները: […]

Մոդայի շաբաթ Միլանում. կրկին անբռնազբոսիկ ռետրոն /ֆոտո/

Ինչպես հայտնի է, իտալական Մոդայի շաբաթից, ինչպես իտալական կերակուրից, միշտ գիտես` ինչ ակնկալել: Մոդայի տները, ովքեր այստեղ ցուցադրություն են կազմակերպում, ունեն իրենց պատմությունը, ավանդույթները: Դա արտացոլվում է նրանց ձեւերի, նախշերի, ընդհանուր էսթետիկայի վրա: Ինչպես ասում են` ստացեք այն, ինչ պատվիրել եք:  Բազմաթիվ մոդայի տներ ներկայացրել էին իրենց հավաքածուները: Պրադան, օրինակ, կանացիության փոխարեն ներկայացրել էր զինվորական […]

Երիտասարդներն ավելի հակված են հակաբեղմնավորիչներ օգտագործելու

Սեպտեմբերի  26-ը հակաբեղմնավորման համաշխարհային օրն է: Հակաբեղմնավորիչների օգտագործումը սկսվել է ընտանիքի կազմավորման հետ, երբ կինը սկսել է ինչ-որ միջոցներով վերահսել երեխաների քանակը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը: Հակաբեղմանվորիչները բաժանվում են երկու մեծ խմբի` ժամանակակից եւ ավանդական հակաբեղմնավորիչ միջոցներ:  “Ավանդականը […]

ԿԲ-ի վնասները կփոխհատուցեն

ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Կենտրոնական բանկին տրամադրվող պետական մուրհակի չափն ավելացվել:  Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով 2012 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը`հարկ է նախկին 77,5 մլրդ դրամ մուրհակը փոխարինել 98,2 մլրդ դրամ մուրհակով:  

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին. Ժառանգություն

Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ՛՛Ժառանգության՛՛ կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են ՛՛Ժառանգության՛՛ […]

Կառավարությունը արտահերթ նիստում կհաստատի բյուջեն

Կառավարության հերթական նիստի ավարտին Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ մեկնարկում է ՛՛Վարչապետի գավաթը՛՛ նախարարությունների միջև: Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ շաբաթ օրը ժամը երկուսին արտահերթ նիստ է հրավիրվելու, որով կառավարությունը կհաստատի բյուջեն: 

Մերոնց մասնակցությամբ

Երեկ Ղազախստանում կայացան այդ երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները : Կիսաեզրափակիչ առաջին խաղում Գեւորգ Ղազարյանի ՛՛Շախտյորը՛՛ հյուրընկալվել էր ՛՛Իրտիշին՛՛ : Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով , ովքեր հաղթական գնդակը խփեցին 93-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ 45 -րդ րոպեին արժանացավ ՛՛դեղին քարտի՛՛ : Մյուս զույգում մրցեցին […]

Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը սկսելու բոլոր իրավական հիմքերը կան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Մոդուս Վիվենդի՛՛ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նկատեց, որ տեղին է թուրք վերալուծաբանների անհանգստությունը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցին ընդառաջ, Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը  սկսելու բոլոր իրավական հիմքերը կան ՛՛եթե մենք աշխատենք այդ վկայականներն ու փոստաթղթերը հավաքենք մեկտեղենք ու ներկայացնենք փաթեթով՛՛:  Արա Պապյանը ընդգծում է, որ սեփականության հետ […]

Սերժ Սարգսյանը ծանոթացավ սիսիանցի կանանց արտադրանքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիք աշխատանքային այցը սկսեց Սիսիանից: Նա այցելեց “Ավալ Թրեիդ” ՍՊ ընկերություն, որը զբաղված է տրիկոտաժի արտադրությամբ: Այն սկսել է աշխատել այս  տարվա ապրլից, 90 աշխատողից 77-ը կին է: Տնօրեն Արմեն Գալստյանի խոսքով, հիմնական արտադրանքը մանկական տրիկոտաժ է, դա էլ կախված է պահանջարկից: Հայաստանում արտադրանքը չի իրացվում, արտահանվում է Ռուսաստան: Տնօրենը նախագահին […]

Կառավարությունը բնակարաններ է խոստանում պետական ծառայողներին

Կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով շինարարության ոլորտին, ասաց, որ 2013 թվականի վիճակագրական տվյալներով շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: ՛՛Մասնավորապես այս պահի դրությամբ մենք արձանագրել ենք ութ ու կես տոկոս անկում շինարարության ոլորտում: Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն է և արդյունաբերությունը, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Շինարարությունը ճգնաժամից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված