24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Բեռլուսկոնին սարսափից 11 կիլոգրամ նիհարել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, որ դատական լսումների պատճառով չի քնել արդեն 55 օր եւ նիհարել է 11 կիլոգրամով, փոխանցում է Газета.Ru–ն: “Սրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն են։ Ինձ ցանկանում են մեղադրել ամոթալի եւ անարդար գործով։ Ինձ մեղադրում են գողության համար, սակայն ես երբեք գողություն չեմ արել”,- ասել է Բեռլուսկոնին Հռոմում  իր՝ “Ազատության […]

Նախագահի որոշման մասին իմացավ նույն օրը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին տեղեկացել է սեպտեմբերի 3-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց այդ մասին: Այս մասին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ ղեկավարությունը հայտարարեց, որ նախագահն այդ որոշման մասին տեղեկացրել է ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, Դավթյանն արձագանքեց, որ նախագահը տեղեկացրել է գործադիր մարմնի […]

Պետք չէ առաջ ընկնել. վարչապետը՝ ԲՀԿ-ին

Այսօր կառավարության նիստում որոշվեց մերժել Ազ­­գա­յին ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մել­քումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստե­փան Մարգարյանի օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյունը:  Սա վերաբերում էր ՛՛Հա­յ­խնայ­բան­­կում՛՛ ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րելուն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, […]

ԱԺ փոխնախագահի արձագանքը Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպին

՛՛Ցավում եմ պատգամավորի հետ տեղի ունեցածի համար: Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ մարմիններին: Հուսով եմ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը՛՛,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով երեկ Մեղրիի ճանապարհին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Հիշեցնենք, ըստ տեղեկությունների՝ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել […]

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում

Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։ Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ,  հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային […]

Փոփոխություններ Ազգային ժողովում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում։ ՛՛Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։ Ըստ ԱԺ–ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության […]

ԱԱԾ ստուգումներ ՛՛Արմենտելում՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկու­թյուններով’ ՛՛ԱրմենՏել՛՛ ըն­կերության նորանշանակ տնօրեն Անդրեյ Պյատախինը պաշտոնը ստանձնելուց հե­տո ներքին աուդիտ է անց­կացրել: Արդյունքում պարզ­վել է, որ ընկերության գրեթե բոլոր ստորաբաժանումնե­րում խոշոր չարաշահումներ են կատարվել, այդ թվում’ ֆի­նանսական յուրացումներ: Պարզվել է, որ ՛՛ԱրմենՏելը՛՛ տարբեր ընկերությունների հետ գործարքների ընթաց­քում իր փաստաթղթերում մի քանի անգամ ավելի գոր­ծարքային գումարներ է ցույց տվել: Սինչդեռ տվյալ ընկերությունների փաստաթղթե­րում […]

՛՛Երեք նախագահն էլ պատրաստ չեն ՛՛. 168 ժամ

՛՛168 ժամի՛՛ հետ զրույցում, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին, ասել է. ՛՛Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման՛՛: Իսագուլյանը հայտարարել Էր, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու Է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։ ՛՛Բավական մեծ խոչընդոտներ կան նման […]

Ասում է՝ հալալ ու կտրվում է գլուխը /վիդեո/

“Ոչխարը գլուխը դնում է սեղանին, մոլլան օրհնում է, ասում է հալալ, ու մորթը սկսվում է”,-պատմում է “Գյուղարտ” ընկերության տնօրեն Սամվել Ավետիսյանը: Մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման արտադրամասում արտադրական հիմնական բոլոր գործողությունները կատարվում են առանց մարդու միջամտության: Գործարանը կառուցվել է Իրան միս արտահանելու բոլոր պահանջներին համապատասխան, անցել ԻԻՀ-ում սետիֆիկացման բոլոր փուլերը եւ առաջիկայում համապատասխան սետիֆիկատի […]

Մովսիսյանը գրավեց Կրասնոդարի դարպասը

Ռուսաստանի առաջնության 10 – րդ տուրի շրջանակներում կայացած Սպարտակ – Կրասնոդար խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ :Հայ հարձակվողը գրավեց իր նախկին թիմի դարպասը 27 – րդ րոպեին եւ առաջ մղեց իր թիմին : Մովսիսյանը փոխարինվեց հանդիպման 74 – րդ րոպեին :Սպարտակի մյուս հայ խաղացողը՝ Արաս Օզբիլիզը , այդպես էլ խաղադաշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված