25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դաղստանում սպանել են դատավորին եւ նրա որդուն

Դաղստանի գերագույն դատարանի դատավոր Շապիեւին եւ նրա որդուն սպանել են: Մեքենան, որում եղել են դատավորն ու որդին, երկու հոգի ատրճանակով կրակահերթի են ենթարկել, փոխանցում է  Газета.Ru-ն: Նախնական տեղեկություններով` դատավորին սպանել են մասնագիտական գործունեության պատճառով:  Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Խոսրովի արգելոցում մարդ է սպանվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական […]

Հարսանիքի արժեքը` 1.5 դոլար

Շոտլանդիայի Ինվերնես նավահանգստային քաղաքի բնակիչներ Ջորջինա Պորտեուսը եւ Սիդ Ինեսը իրենց հարսանիքին պատրաստվելիս փորձել են հնարավորինս խուսափել ծախսերից: Զույգին օգնության են հասել հարսի մայրը եւ մորաքույրը, ովքեր կատարել են հարսանիքի նկարահանումը, պատրաստել են հարսանեկան տորթը: Իսկ ամուսնական մատանիները հարսնացուն պատրաստել է եղջերուի եղջյուրներից, որոնք գտել է իր այգում: Հարսնացուի հայրն ապահովել է երաժշտությունը: Հարսն ու […]

”Վեհափառի քրոջ տղեն ա թիկունքին… գիշերային ակումբ կբացի” /վիդեո/

“Իմ պապս 200 տարի առաջ եկելա էտ գյուղ, ապրելա, մեռելա ու թաղվելա…”,-Henaran.am-ին պատմեց Մուղնի գյուղի բնակչուհի Սուսաննա Դարբինյանը, ով այսօր բողոքի էր դուրս եկել կառավարության շենքի մոտ:  Կնոջ պատմածով եկեղեցու նորանշանակ քահանան փորձում է “իրենով անել” գյուղի որոշ տարածքներ, իսկ որ ”ամենավատն է աչքադրել է հենց այն այգին, որն ինքը “չոլից հողա սարքել”: “Տերտերն եկելա՝ […]

Հայազգի ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականի կազմում է

Այսօր Ռուսաստանի մինրեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Ուլյանովը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը , ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի 2014թ. մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլին: Հավաքականի ընդլայնված կազմում է ընդգրկված նաեւ հայազգի Արշակ Կորյանը: Վերջինս հանդիսանում է Մոսկվայի Լոկոմոտիվի սան եւ բավականին արդյունավետ խաղ է ցույց տալիս Լոկոմոտիվի երիտասարդական թիմի կազմում: […]

Լեռնագնացը Մոնբլանի վրա թանկարժեք քարերով լի տուփ է գտել

Ֆրանսիացի լեռնագնացը Մոնբլան լեռան վրա 246 000 եվրո արժողությամբ հարստություն է գտել, որն այնտեղ մնացել է շուրջ 50 տարի, փոխանցում է РИА Новости-ն: Լեռնագնացը գտել է թանկարժեք քարերով լի տուփը եւ տարել այն ոստիկանություն: “Այդ երիտասարդը շատ ազնիվ գտնվեց: Նա միանգամից հասկացել է, որ զարդերը պատկանում են մեկին, ով մահացել է սարի վրա ու տուփը բերեց […]

Կենդանակերպի նշանների գուշակությունը վնասում է. աստղաբան

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կարծում է, որ պետք չէ զբաղվել կենդանակերպի նշանների մեկնաբանությամբ:  ՛՛Մարդկանց չարաշահումների է դա բերում ու հոգեբանական լարվածություն է առաջացնում, ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, ժամանակին օգուտ էր տալիս, բայց չենք կարող հետփանթց ունենալ ու դրա կարիքն էլ չկա՛՛,-այսօր ասուլիսում ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ մեկնաբանությունները պետք է օգնեն արվեստին՝ […]

Առողջապահության նախարարի ելույթը

“Հայաստանի Հանրապետության մեծահարգո  Նախագահ, հարգելի պարոն մարզպետ, քաջարանցիներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք,  այսօր մենք Սյունյաց աշխարհում ենք՝ կիսելու քաջարանցիների ուրախությունը։ Նախկին պոլիկլինիկայի մասնաշենքում իր դռներն է բացում Քաջարանի վերակառուցված և ամբողջովին վերազինված բժշկական կենտրոնը։ Այն արդիականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և անձամբ Մաքսիմ Հակոբյանի հովանու ներքո: Այդ […]

Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի “EWE arena” մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն է (20-4, 10): Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ […]

Ավարտին է մոտենում Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը  շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում  դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, խնդրահարույց բոլոր փողոցներում «Երևան Ջուր» ընկերության հետ համատեղ տեղադրվել են նոր անձրևորսիչներ, ընդլայնվել կամ ներկառուցվել են ջրահեռացման, որոշ դեպքերում էլ` ոռոգման նոր համակարգեր: Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված