15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

“Ով հավես ունի Հրանտ Մաթևոսյան կկարդա, ոչ թե նվաստացած մարդու խնդրագիր”

Լրագրողների հետ հանդիպմանy, այսօր նախկին ՊՆ փոխնախարար՝ Վահան Շիրխանյանն անդրադարձավ Զորի Բալայանի հայտնի նամակին, մասնավորապես նշելով. ՛՛Մեր հասարակությունը չափից դուրս մեծ նշանակություն է տալիս այս նամակին, ինչը չարժեր, մանավանդ, երբ մտավորականը իր մտատանջությունը հայտնում է` մի մարդուն, որին կարող է դիմել, կար մի ժամանակ երբ շատ մտավորականներն էին քննադատական նամակներ գրում պաշտոնական Մոսկվա՛՛: Շիրխանյանի դիտարկմամբ՝ […]

Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում […]

Կանի՞ ինչ-որ բան Գրիգորիչը Զարուհուն /վիդեո/

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ` խորհրդարանում  իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մասնավորապես Փոստանջյանը զգուշանում է ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից,  Կարեն Ավագյանից, Մհեր Սեդրակյանից եւ Առաքել Մովսիսյանից:  “Տեսակետ” ակումբում լրագրողները Փոստանջյանից հարցրեցin, թե արդյո՞ք նա հավատում  է,  որ Գալուստ Սահակյանը կհարձակվի պատգամավորի վրա եւ ինչ-որ բան կանի: “Գալուստ […]

Առաջին հաղթանակն Ալմա Աթայից

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից 69(կգ) քաշային կարգում Արամ Ամիրխանյանը տարավ առաջին հաղթանակը:Հայ բռնցքամարտիկը 1/32-րդ եզրափակիչում առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Արտյոմ Մասիլիի նկատմամբ: Հաջորդ մենամարտը Ամիրխանյանը կանցկացնի հոկտեմբերի 20-ին: 1/8-րդ եզրափակիչ փուլ դուրս գալու համար հայ բռնցքամարտիկը պետք է մրցի Լիտվայի ներկայացուցիչ Էիմանտաս Ստանլոնիսի հետ:

Ինքնաթիռը ընկել է գետը. կա 39 զոհ

Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից դեպի Պակսե, ընկել է Մեկոնգ գետը, փոխանցում է РИА Новости-ն: Վթարի հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Պակսե քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի պատրաստվելիս։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։

՛՛Սիգարոնը՛՛ վերադառնում է

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ ընկերությանը հարկային արտոնություն տրվեց: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գործադիրին ներկայացրեց ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշման նախագիծ: Նախարարի խոսքով՝ ընկերությունը որոշակի ֆինանսական դժվարություններ է ունեցել և հիմա […]

Բագրատյանին մերժեցին

Կառավարությունը մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Բագրատյանն առաջարկում էր լրացում կատարել ՛՛Բանկերի և բանկային գործունեության մասին՛՛Հայաստանի Հանրապետության օրենքում: Ըստ այդ լրացման՝   հաջորդ տարվա հունվարի մեկից բանկերը պետք է տրամադրեին վարկեր միայն հայկական դրամով: Հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ սա ավելի ձեռնտու չէ և գործող կարգավորման […]

Ականի պայթյունից մահացել է վաշտի հրամանատարը. կան վիրավորներ

Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ): Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), […]

Դեռ շատ նավթեր են հոսելու

 Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ փաստեց, որ ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: Փաստացի ալիևյան  “այգերով ընտրությունը” (Արևմտյան Սամոայում ընտրությունների ժամանակ ավագները քվեարկում են բոլորի փոխարեն), որքան էլ նավթահոտ դեմոկրատիայով փորձվեր ներկայացվել իբրև միջազգային ստանդարտներին համապատասխան, այնուամենայնիվ, թե ինստիտուցիոնալ, թե գաղափարա-արժեհամակարգային տեսանկյունից այնքան հեռու էին ազատ ու […]

Արտահանումը կապահովագրվի

ՀՀ-ում կհիմնադրվի արտահանման ապահովագրական կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Ընկերության ընդհանուր կապիտալը սահմանվեց 1,950,000.0 հազար դրամ: Հարցը զեկուցող Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա մեր արտահանման քաղաքականության կարևորագույն օղակն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ