21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հետախույզ վետերանները անտեսված են պետության կողմից/վիդեո/

Այսօր հետախույզի օրն է: Պետության և ՊՆ նախարարության ուշադրությունից վիրավորված հետախույզ վետերանների միությունում փորձում են շտկել այդ բացը.”Ասենք թեթև պատվոգրերով, հիշատակի համար, որպես ուշադրություն մենք մեր կառույցի ներսում միմյանց շնորհավորում ենք”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց “Հետախույզ վետերանների միավորում ” կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանը:

Հարցին, թե բազմամյա ծառայությունների արդյունքում նրանց փորձից երբևիցէ չեն փորձել օգտվել գործող իշխանությունները Սուրեն Կարապետյանը պատասխանեց.

“Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել բանակի բարեփոխման համար, ավելի լավ ծառայություների համար, բայց ոչ մեկին դա չի հետարքրում: Այսօր մենք զբաղված ենք մեր վետերանների հարցերով, ավելի շատ նրանց տնտեսական տարբեր հարցերով ենք զբաղված: Չեն էլ հիշում մեզ պաշտպանությունում, որ նման կազմակերպություն կա:

Փորձ էլ չեն անում կանչել մեզ հարցնել` դա ինչ կազմակերպություն է: Մենք հայրենասիրական ծրագրերով զբաղվում ենք, զինվորների հետ հանդիպում ենք, զորամասեր գնում ենք, սահամանամերձ գոտիներ գնում ենք, ժողովրդի հետ հանդիպում ենք եւ դա անում ենք առանց որեւէ մեկի աջակցությամբ”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ