03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վան Գոգի ականջի գաղտնիքը

Վան Գոգն իրականում չի կտրել իր ականջը … տարածված տեղեկության անհեթեթությունը կայանում է նրանում, որ նա պարզապես իր “Ինքնադիմանկարում” չի կարողացել պատկերել կտրված ականջի ծայրը, որը վիրակապի մեջ է: Նկարչական թերությունը կամ  պարզապես բացթողումը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Սա  բոլորին գցում է թյուրիմացության մեջ, թե մեծ նկարիչը կտրել է ականջը: 

1888թ-ը շատ կարևորվեց Վան Գոգի կյանքում. Առլ ժամանեց Պոլ Գոգենը, ում բազմիցս էր հրավիրել Վինսենտը (վերջիվերջո Գոգենին Թեոն համոզեց): Հյուրը համաձայնեց հանգրվանել Դեղին տնակում: Ոգևորված և բեղմնավոր գոյության սկզբնական շրջանից հետո, երկու արվեստագետների` երկու հակապատկեր էությունների հարաբերությունները կվատթարանան, ընդհուպ մինչև բաժանում: Ողբերգական վերջաբանը ինչպես պատմում է Գոգենը` դառնում է Սբ. Ծնունդի նախօրեն, երբ բուռն վեճից հետո, Վինսենտը վերցնում է սրիչը, որ հարձակվի ընկերոջ վրա:

Վերջինս վախենում, փախնում է տնից: Գիշերը, ընկնելով կատաղության մեջ, Վինսենտը կտրում է իր ականջի բլթակը, փաթաթում թղթի մեջ ու նվեր տանում Ռաշել անունով մարմնավաճառին: Վան Գոգին անկողնում` արյան լճակի մեջ գտնում է ընկեր Ռուլենը և նկարչին տեղափոխում են հիվանդանոց:

Բոլոր մտավախություններին հակառակ, նա մի քանի օրից ապաքինվում է ու տուն գնում, չնայած նորանոր նոպաները բազմիցս նրան վերադարձնում են հիվանդանոց: Նրա տարօրինակությունները սկսում են վախեցնել առլեզիացիներին այն աստիճան, որ 1889թ. 30 քաղաքացիներ խնդրագիր են գրում քաղաքը ազատագրել “շիկահեր խելագարից”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ