17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ է տալու 6-րդ վարչությունը. նոր նշանակումներ

Ըստ Հայաստանի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության,  ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարներին ու անձնակազմին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ասաց, որ ամեն ինչ արվելու է ԿՀԴՊ գլխավոր վարչության գործունեության որակական մակարդակի բարձրացման համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, Սերժ Սարգսյանը վերջերս դժգոհել էր ԿՀԴՊ՝ 6-րդ վարչության աշխատանքից : Ավելին, առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում այդ վարչությունում:

Մասնավորապես պաշտոնանկ են արվելու վարչության պետն ու մեկ-երկու տեղակալները: Վարչության պետի համար շոշափվում են երեք անուն, որոնցից ամենահավանական թեկնածուն համարվում է նախկինում 6-րդ վարչության պետի տեղակալի պաշտոնում աշխատած անձը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ