08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հնարավոր է Պուտինը գա

Հայաստանում գտնվող ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից լրագրողները հետարքրքվեցին, թե ճիշտ են այն լուրերը, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: ՛՛Այո, իհարկե, հնարավոր է՝ գա, ինչու ոչ: Ես կարծում եմ, որ հնարավոր է՛՛,-պատասխանեց Արա Աբրահամյանը: 

Վարչապետը դրական գնահատեց

Այսօր կառավարության հերթական նիստում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարությանը ներկայացրեց Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  ասաց, որ սա  բավականին երկար ժամանակ սպասաված հայեցակարգ է, որը քննարկվել է նաև մասնավոր հատվածի հետ, ինչպես նաև ՀՅԴ-ն է քննարկում կազմակերպել այս հարցի շուրջ: “Այսօր մենք այս հայեցակարգին տալիս […]

Հայաստանը երրորդն է

Արևելյան գործընկերության երկրների թվում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջին տեղում Վրաստանն է, երկրորդը` Մոլդովան: Սրանք Արեւելյան գործընկերության քա­ղաքացիական ֆորումի հետազոտության արդյունքներն են: Հետազոտությունը ֆինան­սավորվել է Եվրամիության կողմից: Այն ներառում է ընթացիկ տարվա մարտից հունիս ընկած ժա­մանակահատվածը: Գնահատվել է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը:  

“Ես բիզնեսով չեմ զբաղվում, ապրելու եմ աշխատավարձով”.Արարատի մարզպետ/վիդեո/

Հերթական պաշտոնյան՝ ով սեփական բիզնես ունենալուց հետո պատրաստվում է ապրել աշխատավարձով Արարատի նորանշանակ մարզպետ նախկին գյուղատնտեսության նախարար և ՀՅԴ պատգամավոր Արամայիս Գրիգորյանն է.”Ես այժմ որևէ բիզնեսով չեմ զբաղվում, բնականաբար անցնելով պետական աշխատանքի պատրաստվում եմ զբաղվել միայն իմ աշխատավարձով: Սեփականատեր եղել եմ”,-մարզպետ նշանակվելուց րոպեներ հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արամայիս Գրիգորյանը նշեց, որ ոգևորությամբ է ստանձնում նոր […]

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է չեղյալ համարել ընտրության արդյունքները

Ադրբեջանում նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին, ով նախօրեին նախագահական ընտրություններում մոտ 6 տոկոս ձայն էր հավաքել, Այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունները համարում է լիովին ապօրինի, քանի որ քվեարկության ընթացքում կոպիտն խախտումներ եւ կեղծիքներ են տեղի ունեցել, տեղեկացնում է apa.az-ը: Ընդդիմադիր գործիչը Ալիեւին մեղադրել է իշխանությունը զավթելու մեջ՝ դա […]

Երրորդ ՛՛ոչ ոքին՛՛

Բիլբաոյում շարունակվող ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Այս անգամ մրցակիցը անգլիացի Մայքլ Ադամսն էր: Կողմերը 40-րդ քայլից հետո համաձայնվել են ոչ ոքի արդյունքին: Տուրի մյուս խաղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Երրորդ տուրից հետո Ադամսը վաստակել է 5 միավոր եւ գլխավորում է […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի. Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ, 9-րդ զանգվածների և հարակից  տարածքների ջրամատակարարումը: Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից տարածքներիջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ

Ինչու են կատարվում սահմանդրական փոփոխություններ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Սահմանադրական բափոխումներում ընտրությունների հետ կապված կետերի փոփոխությունները ներքաղաքական խնդիրների համար չեն կատարվում՝ ՛՛Ոչ մի ներքաղաքական խնդիր ու հարցադրում չկա՛՛: Ըստ մամուլի՝ նախատեսվում է փոփոխել նաև նախագահին առաջադրվող պարտադիր պահանջները, մասնավորապես պարտադիր չդարձնել այն, որ նախագահի թեկնածուն վերջին տասը տարիներին բնակվի ՀՀ-ում: […]

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել  հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը: Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի […]

Վարչապետին փախցրել են

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին փախցրել են զինված մարդիկ, փոխանցում է Reuters-ը: Ականատեսների վկայությամբ` վարչապետին իր գրասենյակից հանել են եւ տարել մեքենայով: Առեւանգման համար դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, որեւէ պահանջ առայժմ չի ներկայացվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ