26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից.Ստյոպա Սաֆարյան

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելուն` իր ֆեյսբուքում գրառում է արել. ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին […]

Հնարավոր են տեղումներ

Այս գիշեր հարավում դեռ տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 22-ին առավոտյան տեղումներն ամենուրեք կդադարեն, ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, կեսօրից հետո ամենուրեք կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ:Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ ու ցածր տեսանելիություն, ճանապարհներին տեղ-տեղ դիտվում է մերկասարույց : ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 […]

Ռիգայում սուպերմարկետ է փլուզվել. Մարդիկ մնացել են փլատակների տակ

Ռիգայում փլուզվել է “Մաքսիմա” սուպերմարկետը, կա 18 զոհ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է մոտ 40 մարդ, շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ կան ողջ մնացած մարդիկ, փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ: 

Սպորտի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ: Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների ՛՛նստավայրը՛՛ լինելու է Գյումրին: Թերթի տեղեկություններով՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախևառաջ ՀՀ մշակույթի նախարարության […]

՛՛Քաշող՛՛ Էրդողանն ու ՛՛անքաշ՛՛ Ծառուկյանը. Իրադես ՛՛de facto՛՛

՛՛Իրատես de facto՛՛-ն գրում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցությունը դուրս է եկել Եվրոպայի ժողովրդավա­րական կուսակցությունց ե ան­դամակցել Եվրոպայի ռեֆոր­միստական և պահպանողական կուսակցությանը, որի գաղա­փարախոսությունը խիստ հա­կոտնյա Է ԵԺԿ-ի գաղափարա­խոսությանը:  Թե ինչու է Էրդողանի կու­սակցությունը նման կերպ վար­վել, խիստ հասկանալի է. ԵԺԿ-ն ոչ միայն լիբերալ արժեքներ կրող կուսակցություն էր, այլն խիստ բազմամանդատ […]

Քոչարյանի կողմնակիցները անում են հնարավորը. Իրատես de facto

՛՛Իրավունքն՛՛ իր ՛՛Ասում են՛՛ խորագրի տակ գրում է.՛՛…թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ. որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական ՛՛կամերաները՛՛, կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը ՛՛դաբրո՛՛ տվեց Քոչարյսսնին. […]

Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման իրական պատճառը. Հրապարակ

Քաղաքական շրջանակնե­րում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ- ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը: ԱԳՆ ”Հրապարակի՛՛ աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վա­հանն անցնում էր ՛՛31՛՛-ի գործով, եւ գերմանացիք ուսումնասիրում են գործի […]

Սերժ Սարգսյանը չի՞ մեկնելու. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց պարզել, թե վիլնյուսյան համաժողովին Հայաստանը պատրաստվում է որևէ փաստաթուղթ ստորագրել, ու եթե այո, ապա ինչ փաստաթղթի մասին է խոսքը, արդյո՞ք այն պատրաստ է։ Ի պատասխան` նա ընդամենն ասաց. “Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի”։ Արդո՞ք այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը […]

102-րդ բազա է ժամանել շուրջ 3000 զինվոր. Ժամանակ

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում անցկացվում են աշնանային զորակոչի նորակո­չիկներին կլիմային հարմարեցնելու միջոցառումներ: Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությու­նը տեղեկացրել է, որ շուրջ 3000 երիտասարդ զինվոր­ներ Ոուսաստանից ժամանել են Հայաստան: Մինչեւ հիմա 102-րդ ռուսական ռազմաբազայում զինծառա­յողների թիվը տատանվել է 3000-5000-ի միջեւ: Այսպիսով, այժմ անձնակազմի թվաքանակը գերազանցում է նախկին թվերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վրաստանի Խաչիկյանը. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Բնակիչները թերթին պատմեցին, որ Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին թերթի տեղեկությունը՝ նշելով որ գողություն կատարողը հայտնաբերվել է, նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ