06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միասեռականության քարոզ` տիկնիկայինո՞ւմ/վիդեո/

Երեկ`դեկտեմբերի 10-ին  մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, “Փոփոխությունների” թատրոնը ներկայացրել է  “Ծիածանի գործով դատավարություն” ինտերակտիվ ներկայացումը։ Ներկայացված պիեսի հեղինակը` դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է:

Ներկայացման ինտերակտիվ հատվածում, որտեղ դահլիճում նստածները փոխանակվում են կարծիքներով, կամ այսպես ասած` քննարկում է տեղի ունենում բեմ է դուրս եկել հասարակական-քաղաքական գործիչ` Խաչիկ Ստամբոլցյանը և  հայտարարել, որ այն, ինչ կատարվում է տիկնիկային թատրոնի բեմում խայտառակություն է։

Իր բասացական կարծիքը հայտնելուց հետո Ստամբոլցյանը լքել է դահլիճը:

“Ներկայացումը պարզապես պատմություն է մի կնոջ մասին, որը ցանկանում է գողանալ ծիածանը, որը դաժան անցյալ ունենալով` որպես կին ուզում է գողանալ ծիածանը: Միասեռականություն քարոզելու ենթատեքստ չունի ներկայացումը: Այն լուծում է խնդիր բռնության ենթարկված կանաց օգնելու համար:Ուղղակի ցանկացել են խոչընդոտել մեր գործնեությունը, սակայն ինձ թվում է այս դեպքում թիրախը ճիշտ չի ընտրված, քանի որ մենք բացարձակապես այն չենք անում ինչը, որ իրենք պատկերացնում են ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Փոփոխությունների” թատրոնի ղեկավար Հայկ Սեկոյանը:

Սեկոյանը նշեց, որ այդ ներկայացումը արդեն բավականին երկար ժամանակ ներկայացվել է և Երևանում և մարզերում.”Երբևէ որևէ մեկը մտահոգություն չի հայտնել, որ արդյոք էստեղ կա թաքնված քարոզ: Այդպիսի բան պարզապես չկա, որովհետև ի սկզբանե մենք նման նպատակ չենք հետապնդել: Ներկայացման մեջ բազմաթիվ տվյալներ են նշվում` սեռով պայմանավորված, հղիության ընդհատման արհեստական լուծումների հետ կապված, էն բոլոր պոտենցիալ մայրերի մասին, որոնք չեն մայրանում, աղջիկ-տղա հարաբերությունների մասին ու էլի բազմաթիվ հարցերի մասին, որոնք մտածելու տեղիք են տալիս”,-նշեց Հայկ Սեկոյանը:

Ներկայացումը դիտել և հակառակ կարծիք է կազմել նաև միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, որը իր դիտարկումները կիսեց մեզ հետ:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ