27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այր ու կի՞ն ես փնտրում դեռ,,,

Բանաստեղծություն

Եվ ի՞նչ է, ի՞նչ է այս ողջ տաժանքը՝
կես-պատկեր, կես-բառ, կիսահաշվարկ,
որտեղի՞ց քո մեջ այսչափ կտղանքը,
արդյոք հույզերի՞ց համր ու խաղաղ:

Ողջը առ քեզ է հորդում չգոյից՝
խառնիփնթոր ու հատիկ-հատիկ,
դու մերթ կրակ ես փրցնում, մերթ մոխիր,
ու ցփնում, մարում մեկիկ-մեկիկ:

Գիտե՛ս, չե՛ս կարող ամբողջն ըմբռնել,
մեկ-մեկ սահմաններ դիր՝ կանաչ պարիսպ,
կմնաս հանգիստ ու խաղաղավետ,
բայց և նզովված՝ կասկածամիտ:

Այսպես զօր-գիշեր նույն գործին ես դու,
կիրակի օրն էլ չունես հանգիստ,
արծն ես շաղ տալիս ժխորի մեջ ձույլ
ու լքում ես այն՝ հանուն կյանքի:

 

Կյանք` մղձավանջ խելահեղ

Ի՞նչ ես սպասում դու, մի՞թե
սքանչացման անմեկին,
փոխատեղմա՞ն ժամերի
աշխարհի ու քո միջև:

Այր ու կի՞ն ես փնտրում դեռ,
մի՞թե տրված չէր կյանքում
քեզ հավատ ու սահանկում
և կործանում այնուհետ:

Հավատ և գործ` ձև է զուտ,
որոնց ձեռքն է դիպչում նախ,
ապա ձեռքից վրիպած`
կուռքերն են սերմն անթեղում:

 

Oրը ամռան վերջն է գուժում

Oրը ամռան վերջն է գուժում,
սիրտը նշան է հրձիգ.
որ պարպել է կրակ ու հուր,
կոհակախաղ ու ալիք:

Խունանում են պատկերները,
ժամանակն է ընկրկում,
դեռ փայլում են հին լճերը,
բայց ծանծաղ են ու հեռու:

Դու մի կռիվ վերապրեցիր,
որի հորձանքն ես դեռ կրում.
բանակները երազների
ու պարսերն են հեռանում:

Կրակահերթ ու վարդազարկ ՝
ա՛րդ, ցնդում են նետ ու բոց -,
սուզվում են խորքն անդարձության
երազ, նշան և դրոշ:

ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ