07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Չեն հայհոյելու

”Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը արդեն երկար ժամանակ է՝ կրկին Հայաստանում է բնակվում, և հույս ունի, որ իր օրիանակով շատ հայեր, որվքեր դրսւոմ են բնակվում, կվերադառնան հայրենիք:

՛՛Ես վերադառնում եմ և հուսով եմ, որ դա  խթան կլինի նաև ուրիշների համար։ Վստահ եմ, որ մեր շատ ու շատ և՛ իմ սերնդի, և՛ ավագ սերնդի հայրենակիցներ փորձում են և փնտրում են միջոցներ, կարողություններ վերադառնալու համար, և հուսով եմ այս գործընթացն այլևս անդառնալի է դառնալու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա։ 

Ինչ վերաբերում է ՛՛Քաղաքացիական պայմանագրին՛՛, ապա Խառատյանը նշատեց, որ գործընթացը սկսված է, և ընթացքում դեռ կորոշեն իրենց քայլերը: ՛՛Որևէ քաղաքական գործընթացի մասնակցություն չի բացառվում, բայց մեզ համար կարևոր է, որ մենք պարզապես չենք հայհոյելու, այլ փորձելու ենք կոնկրետ մեխանիզմներ առաջարկել՝ առողջապահությունից մինչև անվտանգություն, և մատնանշել այն ձևը, թե ինչպես կարելի է ոլորտային խնդիրները լուծել շատ ավելի լավ տարբերակներով, քան կան՛՛,-նշեց նա: 

Պայմանագրի կառավարման խորհրդի անդամը ներկայացրեց նաև միջոցներ հավաքագրելու մեխանիզմը, որով պետք է կյանքի կոչեն ծրագրերը։ Դա ՛՛Վերադարձի՛՛ հիմնադրամն է լինելու, որը կլինի գումարներ հավաքագրող մարմինը։ ՛՛ ՛՛Վերադարձի հիմնադրամն՛՛ այն մարմինն է, որը պետք է զբաղվի ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ ծրագրերի իրականացման համար հավաքագրվող գումարներով և դրանց հանդեպ վերահսկողություն և թափանցիկությունն ապահովի՛՛,-բացատրեց Արսեն Խառատյանը:

Հիշեցնենք, որ օրերս ներկայացվեցին ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի կազմը, նպատակները և ապագա անելիքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ