26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սկսել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահաի կայքը:  

Ինչ ակնկալել

՛՛Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած, չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Հովհաննիսյանը նշեց, որ վերլուծելով ադրբեջանական պաշտոնյաների՝ նորանշանակ ՊՆ-ի, կառավարության, պատգամավորների և հենց նախագահի վերջին հայտարարությունները՝ հույս […]

Մեր հորեղբոր տղերքը չեն

 ՛՛Պետք չէ հավատացնել ժողովրդին, որ Մաքսյաին միությունը մեր ամենակարևորագույն երազանքն  է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Հայաստանին որևէ մեկը ոչ Մաքսային միությունէ  հրավիրել, ոչ էլ Եվրոպա, սակայն Հայաստանն իր շահաբաժինը տեսել է ու որոշել է անդամակցել Մաքսային միությանը:  ՛՛Մենք շահ ենք տեսնում, ու ուզում ենք հասկանալ ինչպիսին է […]

ԼՂ հակամարտության հարցում Թուրքիան եւ ԱՄՆ-ը նույն տեսակետն ունեն. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միեւնույն տեսակետն ունեն, տեղեկացնում է Trend-ը: Նա նշել է նաեւ, որ իրենք հուսով են, որ ԼՂ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի, եւ Կովկասում կվերականգնվի կայունությունը:

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը

Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում չնայած Հայաստանը մնաց առանց մեդալների, բայց մեր հայ շախմատիստներից երկուսը նվաճեցին անհատական մեդալներ: Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի վգրա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ կանանց պայքարում երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը արժանացավ արծաթե մեդալի:

Աննմաններ եւ խորհրդատուներ

՛՛Սիրողների ու չսիրողների բանակ է ստեղծվել: Մեկը ասում է Եվրոպային եմ սիրում, մյուսը՝ Ռուսաստանին ու Ամերիկային: Քաղաքականության մեջ սիրել-չսիրելու գործոններ չպիտի լինեն՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը, համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ պետությունն էլ պիտի լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ: ՛՛Այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է՛՛: Սահակյանը նկատեց, թե ինչ-որ […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը […]

ԼՂՀ ԱԳՆ-ն ընդունել է ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարին

Ս.թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է ԼՂՀ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև […]

Ասուլիսներն անիմաստ են դարձել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսի է: Մինչ այդ նա “Ֆեյսբուք”-ի իր էջում գրառում է կատարել: “Եւ ահա վերջին նորութիւնները։  Ասուլիսի եմ հրաւիրուած։ Ժամը 11-ին է։ Իրենց նախաձեռնութիւնն է։ Ես հատուկ որեւէ նիւթ չեմ առաջարկել։ Ասուլիսներն անիմաստ բան են դարձել։ Միեւնոյնն է հեռուստասփռում գոյութիւն չունի։ Միայն թերթերը, Ազատութիւնն ու մի քանի համացանցայիններ։  Մերոնցից, ովքեր եկած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ