22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Երեւանի “Զվարթոնց”  օդանավակայանում մեկնարկել է “Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք  2013”  նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից եւ ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն եւ ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները եւ առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): 

Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ եւ ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի  երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետեւ այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է:

“Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է  կայուն աճ եւ տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր”,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:

Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլեւ փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաեւ ստանալ մրցանակներ, համագործակցության եւ ներդրումների լայն հնարավորություն: 

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան եւ միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: 

Այս տարի “Հեքըթոն[ՅԱՆ]”-ը կրում է “Թռիչք” խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների եւ թիմերի հենց “Զվարթնոց” միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը: 

“Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013”  նորարար գաղափարների եւ ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի “Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն”-ը, Հանրային լրագրութան ակումբը, “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը՝ “Մայքրոսոֆթ” ընկերության, “Քաունթերփարթ ինթերնեշնլ”-ի հետ համագործակցությամբ:

***

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձեւաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ