05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Թոշակառու կնոջ մոտ 80 կիլոգրամանոց ավիառումբ են հայտնաբերել

Իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի Կապուստին Յար գյուղի 58-ամյա բնակչուհուն ձերբակալել են, քանի որ վերջինս սայլակի վրա ավիառում է տեղափոխելիս եղել, գրում է ИТАР-ТАСС-ը: Ոստիկանների խոսքով` կինը պատրաստվել է այն հանձնել իբրեւ մետաղի ջարդոն: Այժմ թոշակառուն գտնվում է ոստիկանությունում: Թե որտեղից կարող էր գինը ձեռք բերել ավիառումը, առայժմ հայտնի չէ:

Թուրքիայի ցանկացած գործողություն կեղծ է

”Թուրքիայի ցանկացած գործողություն կեղծ է”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ինչ կտա Թուրքիայի ԱԳՆ-ի այցը: Սահակյանը նշանակություն չի տալիս այդ այցին, ավելին նա արձանագրել է, որ Թուրքիան քաղաքական իրադարձություններում քաղաքական տեսակետից պարտվեց` կապված Սիրիայի ու տարածաշրջանի այլ խնդիրների հետ: ”Պիտի փորձի իրեն ավելի դոմոկրատ ցույց տալ”,-հավելեց նա: Սահակյանը […]

Ինչու ԲՀԿ-ը չքվեարկեց ՀԱԿ-ի համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր հերթական անգամ դժգոհեցին, որ կառավարությունը մերժումէ  իրենց օրենսդրական նախաձեռնությունները: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին Էլինար Վարդանյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների մերժումը  ԲՀԿ-ի` հօգուտ հասարակության շահերի գործունեության քողարկումն է:  Անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չմասնակցեց ՀԱԿ-ի հարցապնդման քվեարկությանը` Վարդանյանն ասաց, որ քվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ որոշ ձևակերպումների […]

Շալվարները հանում ու միզում են. ահազանգ Սայաթ-Նովա 10-ից /վիդեո/

Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող նախկին կաթսայատան տեղում սկսված շինարարությունը` արդեն հասցրել է անհանգստացնել այդ շինարարության ապօրինության դեմ պայքարող բանկչությանը: “Սողանքներ են առաջացել` ճանապարհը ճաքեր է տալիս, փլուզվումա սաղ:Մեր մտավախությունը հենց դրանից էր: Մենք էտքան, որ իրանց ասում էինք, որ դա շատ վտանգավորա` կոմունիկացիաները լրիվ այս տեղով են անցնում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բողոքող բնակիչների լիազոր […]

Հայկական արտադրության առաջին պլանշետը` Տիգրան Սարգսյանին /ֆոտո/

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան “Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը […]

Հայաստան-Եվրամիություն. նոր ծրագրեր

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 16-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ համատեղ հայտարարությունից բխող համագործակցության նոր ուղիների եւ համապատասխան միջոցառումների […]

Միգրանտներն աշխատում են այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել ուղիղ եթերում` “Վարչապետի հետ զրույցի” ընթացքում, գրում է gazeta.ru-ն:  Խոսելով միգրանտների խնդրից` ՌԴ վարչապետն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ։ Նա նշել է, որ մասնագետների ներհոսքի համար պայմաններ են ստեղծվում։ “Ռուսաստանին պետք են այն քաղաքացիները, որոնք պատրաստ են ցածր որակավորման աշխատանք կատարել, օրինակ՝ […]

Բաց խաղ

”Ինքնախոստովանությամբ ”Բարգավաճ Հայաստանը” ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ տիրող այն կարծիքը, որ ԲՀԿ-ի համար պաշտոնն ու կոալիցիոն շահերն ավելի բարձր են, քան հասարակ քաղաքացու ու ժողովրդի շահերը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր ճեպազրույցների ժամին Մելքումյանը խոսելով Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին կողմ քվեարկելու […]

Երազախաբության նման բան է

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ևս մեկ անգամ հայտարարեց, որ հավանաբար գազի գնի իջեցում կլինի:    Հարցին, թե տեղյակ է եղել, որ ”Հայռուսգազարդը” պարտք է ունեցել մոտ երեք հարյու միլիոնի չափով, Սահակյանը պատասխանեց, որ թվերից տեղյակ չի եղել, բայց պարտքի մասին իմացել է: ”Ես անընդհատ էլ իմացել եմ այդ […]

Սիրիացի ապստամբները կրկին մեղադրել են իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ

Սիրիայի ընդդմիությունը կրկին երկրի իշխանություններին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ, փոխանցում է Reuters-ը: Նրանք ասում են, որ Դամասկոսից 70 կմ հեռավորության վրա ապստամբների դեմ կիրառվել է թունավոր գազ: Դրա արդյունքում 7 հոգի թունավորվել է: Սակայն գործակալության տվյալներով` ԱՄՆ-ը դեռեւս չի արձագանքել այս տեղեկությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված