26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հաշվեհարդա՞ր. դիմել է Գորիկ Հակոբյանին

Հանրային խորհրդի կողմից “Զվարթնոց” օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ որոշում ընդունելուց երեք օր հետո, ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի բանավոր հրամանով, առանց որեւէ իրավական հիմքերի կասեցվեց Երեւանի կենտրոն վարչական շրջանում՝ Վերին անտառային փողոցում, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի եւ շինարարության թույլտվությամբ իրականացվող “Արթուր Թարխանյանի անվան թանգարանի եւ մշակութային կենտրոնի” կառուցումը։ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ապահովող պաշտոնատար անձանց […]

Գարիբաշվիլին` Վրաստանի նոր վարչապետի թեկնածու

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին է ներկայացրել նոր վարչապետի պաշտոնում Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունն առաջարկելու որոշումը կոալիցիան ընդունել էր նոյեմբերի 2-ին։  Եթե նախագահը հաստատի թեկնածությունը, կառավարության կազմն ու ծրագիրը կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը. նոյեմբերի 20-ին կկայանա արտահերթ նիստ, որի ընթացքում պատգամավորները կքվեարկեն նոր կառավարության հաստատմանը կողմ կամ դեմ։

Պատվոգրեր և շնորհակալագրեր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին: Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ուսանողության  միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը.  «Մեր անկախության առաջին տարիներին բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են […]

Վերացնել Երեւանում վճարովի ավտոկանգառները. ՀԱԿ

”Ավտոճանապարհներին եւ Երեւանի փողոցներում տեղադրած արագաչափերը, տեսախցիկները եւ վճարովի կանգառները, որ, իբր, կոչված են նպաստելու անվտանգ երթեւեկության ապահովմանը, ըստ պաշտոնական վիճակագրության, ոչ մի նմանօրինակ դրական արդյունք չեն արձանագրել, ընդհակառակը՝ վերջին 4 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանցում զոհերի թիվը տարեցտարի աճել է։ Դրանք իրականում, տուգանքների սահմանված անհիմն բարձր դրույքաչափերով, գործում են որպես ժողովրդին թալանելու լրացուցիչ մեխանիզմներ։ […]

”Ժառանգությունը” դատապարտում է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ”Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ  անցկացված նիստի ավարտին  ընդունվել է հայտարարություն:  Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել և դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական […]

Գործարարները շարունակում են իրենցը /վիդեո/

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից կրթության վերաբերյալ սեմինարի ժամանակ լրագրողները խնդրեցին անդրադառնալ այն հարցին, թե ինչու են օրինակ Հյուսիսային պողոտայում մի շարք առևտրի կենտրոններ շարունակում անգլերեն գրել իրենց անունները: Հովյանին ևս անհանգստացնում է այս խնդիրը: ”Ի՞նչ է ասում հայ մարդու սրտին soft land, եթե գրված է հայերենով այդ անգլերեն բառերը”,-ասաց նա` հավելելով, որ […]

Հունաստանում ամեն երրորդը աշխատանք չունի

Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի, երկրում գործազրկության մակարդակը գնալով աճում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:   Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կենտրոնի անցկացրած ամենամյա հետազոտության տվյալներով՝ գործազրկության մակարդակը 2013 թվականի վերջին կհասնի 29-30 տոկոսի, իսկ 2014 թվականին՝ 31,5 տոկոսի:  Գործազրկության հետ կապված իրավիճակի պատճառով երկրում հայտնվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են ճգնաժամից տուժածներին: […]

Մեդալ Եվրոպայի առաջնությունից

Նոյեմբերի 15-18-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 81կգ քաշային կարգում Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Քոլեջի սան Անդրանիկ Չափարյանը /81կգ, մարզիչ Ա.Բաբայան/ նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար Չափարյանը վստահ առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Մելվին Սչոլի նկատմամբ, մինչ այդ Անդրանիկը կարողացել էր առավելության հասներ Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական մրցումներում սա Ա.Չափարյանի […]

Ազնավուրը` Վարդան Պետրոսյանի համար

Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել օգնել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին` ստորագրելու համար միջնորդագիրը:  ”Սիրելի ընկերներ… Օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք:Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ”: Հիշեցնենք, դատարանը բավարարել է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված […]

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Գոռ Ղլեչյանը Henaran.am–ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են “Քանկոր” սիրտանոթային բժշկության կենտրոն: Նշենք, որ Պետրոսյանը “Դատապարտյալների հիվանդանոցում” էր: “Վերջինս սրտի հետ կապված բողոքներ ուներ, եւ ըստ գործող կարգի, նրան տեղափոխել ենք նեղ բժշկական մասնագիտական հիվանդանոց: Կալանավորի հետազոտությունից հետո պարզ կլինի բուժման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ