01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հարսանիքի քավորը “շեֆն” է լինելու. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “մի ձեռքով ՀԱՕԿ “սուրը փառքով դնելով պատյան”՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչ Ռոստոմյանը պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ հարսանիքին։ Քավորը, բնականաբար, կլինի “շեֆը”՝ Գագիկ Ծառուկյանը, ով իրեն հնազանդորեն ծառայողներին սիրում է եւ գնահատում”։   “Ի դեպ, լուրեր են շրջում, որ իշխանությունը չի բացառում, որ ինչ-որ պահի ՀԱՕԿ նախագահը կարող է փոխվել, եթե […]

Հիվանդներին ծեծողների մեջ հոսպիտալի պետն է եղել. Ժողովուրդ

Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները եւ հայտարարեց, որ չի լռելու: Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը: Թերթին  հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի […]

Ծառուկյանը բարոյական իրավունք չունի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ամիսներ առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ ազատագրված տարածքներում վերաբնակեցում կազմակերպելու նպատակով հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ մշակելով պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր: Օգտվել են նաեւ տոմսերն իրացնելու ոչ ավանդական մեթոդներից: Թերթի տեղեկություններով, Աղաբեկյանը վիճակախաղի հազարավոր տոմսեր է տվել հայաստանյան օլիգարխներին՝ իրացնելու համար, բացի Գագիկ Ծառուկյանից: Գործարարները հետաքրքրվել են, թե ինչու է Ծառուկյանին անմասն թողնում […]

Պատգամավորները շիկնել էին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի եւ ֆինանսվարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ բիզնես ունեցող պատգամավորները շիկնելու աստիճան բորբոքվում ու քննարկում էին հատկապես հարկերին վերաբերող թեմաները:  Դե թեկուզ ով լիներ, որ ի շահ սեփական գրպանի՝ չխոսեր, ամեն ինչ պարզ էր ու տրամաբանական: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վարդանիկի քաղաքապետարանը. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար “քաղաքապետարան” է բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ “Հայկական ժամանակ”-ի աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը “Նոր քաղաքապետարան” է: Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում […]

Կնոջ հետ ապրում է, դրսում տղամարդ փնտրում

Հոգեթերապևտ-սեքսապատոլոգ Մարատ Զաքարյանը վստահեցնում է, որ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդը չի կարող ժամանակի ընթացքում սեռական այլ կողմնորոշում ձեռք բերել: ՛՛Եթե նորմալ տղամարդ է՝ իր ամեն ինչով՝ սեռական վարքով, ուղղվածությամբ, նա ուրիշ բան չի փնտրի, իր սեռական կողմնորոշումը չի փոխի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զաքարյանը նշեց, որ միայն բիսեքսուալների դեպքում է նման երևույթ լինում: Վերջիններս հաճախ […]

Ալյուրի գինն ամենաբարձրն է հունիսից հետո. ինչ է կատարվում շուկայում

Թանկացել են ալյուրը, շոկոլադը, շաքարավազը, մսամթերքի ու բրնձի որոշ տեսակներ: Մոնիտորինգը ցույց է  տալիս, որ թանկացումները տեղի են ունեցել  հոտեմբերի երկրորդ կեսին: Ալյուրի  ներկայիս գինն ամենաբարձրն է հունիսից հետո: Արմաշի բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կգ-ի համար բարձրացել  է մինչև 231,5 դրամ, իսկ ՛՛Ալեքս գրիգի՛՛ ալյուրը 229 դրամ արժե: Վերջին 1 ամսում ալյուրը թանկացել է 10 դրամով, սակայն հացի գնի վրա սա դեռ չի անդրադարձել: Հնարավոր է՝ ալյուրը թանկանա առաջիկա շաբաթների […]

Ինչպես գրգռվել սեքսից առաջ /16+/

Հաճախ մարդկանց փոքրիկ խթան է անհրաժեշտ սեռական ցանկությունը գրգռելու համար: Հետեւյալ չորս մեթոդները դրանցից ամենատարածվածն են: Հաճախ սիրահարները օրվա ընթացքում իրար բաց կոնտեքստով հաղորդագրություններ են ուղարկում: Իսկ աշխատանքից հետո տուն գալով` բառացիորեն նետվում են իրար վրա: Սեքսոպաթոլոգները պնդում են, որ մարդկանց մոտ սեքսի ընկալումը սկսվում է ֆիզիկական շփումից շատ ավելի առաջ: Վեճը դեպի սեքսը տանող […]

Բակո Սահակյանին առաջարկվե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոն. Պարգեւ սրբազանը զրույց է ունեցել նախագահի հետ /վիդեո/

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը որեւէ մեկին չի առաջարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակելու: Ըստ տարածված տեղեկությունների` նման խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Պարգեւ Սրբազանի միջեւ: “Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարիք կունենա դիմելու ինձ, որպեսզի ես դիմեմ Բակո Սահակյանին”,-ասաց Սրբազանը՝ նշելով, որ մի քանի անգամ զրույ […]

Մաքսայինն արդեն ՛՛Հանրայինում՛՛ է՝ ՛՛մաստեր կլասս՛՛ ռուսներից

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, “Հանրային” հեռուստաընկերությունում այս օրերին աժիոտաժ է: Հեռուսատաընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը Ռուսաստանի առաջատար հեռուստաընկերություններից մասնագետներ է հրավիրել,  ովքեր թարմացնում են տեխնիկան, վերազինում են տաղավարները: Ջաղինյանը նաեւ հայտարարել է, որ առաջիկայում ստեղծագործական խմբերի բոլոր աշխատողներն էլ վերապատրաստվելու են ռուս հայտնի լրագրողների մոտ:  “Էապես ոչ մի բան “Հանրայինում” չի փոխվել: Միայն ոռւսերեն խոսողներն են շատացել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ